Ժամանակակից հայ ճարտարապետության ցուցահանդես

IMG_0779


   Այսօր Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ ճարտարապետ Արմեն Զարյանի և ժամանակակից ճարտարապետների ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացումը:gyumrii-texnopark

   Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը հայտնեց, որ իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ և ամեն տարի հոկտեմբերի սկզբին` այնտեղ կազմակերպվող ցուցահանդեսները բերում են նաև Վանաձոր: Արմեն Զարյանի և ժամանակակից ճարտարապետների ցուցահանդեսը թվով երրորդն է և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել 4-րդ ցուցահանդեսի կապակցությամբ:
IMG 0778

hh-nax3
Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են ինչպես Արմեն Զարյանի, այնպես էլ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Եգիպտոսի, Թուրքիայի, Ֆրանսիայի հայազգի ժամանակակից ճարտարապետների նախագծերն ու աշխատանքները: Ցուցադրված են Սամվել Գյուլնազարյանի, Ռազմիկ Օհանյանի, Լևոն Քրիստափորյանի, Հենրիկ Օհանյանի, Մհեր Չերքեզյանի և այլոց նախագծերն ու աշխատանքները:

   Արմեն Զարյանը ծնվել է 1914 թվականին Կոստանդնուպոլսում: Նա հայ նշանավոր գրող Կոստան Զարյանի որդին է: 1932-ին ավարտել է Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է Փարիզում, Հռոմում, Վիեննայում: Վերադառնալով Իտալիա` սկսում է նախագծող ճարտարապետի գործունեությունը: 1963թ.` ընտանիքով Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց առաջ, իտալացի ճարտարապետ Տոմմազո Ֆրատադոկկիի հետ ծրագրում և իրականացնում է հայ ճարտարապետության պարբերական ուսումնասիրության գործը` Հռոմի ճարտարապետական համալսարանի և Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի համագործակցությամբ: Այս համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել առաջին գիտարշավը Հայաստան` դոկտոր ճարտարապետ Պաոլո Կունենոյի ղեկավարությամբ, որը հետագայում հիմնեց Հռոմի հայ ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնը:

  zaryan-naxagic   Հեղինակ է բազմաթիվ նախագծերի և գիտական աշխատությունների, այդ թվում` «Ամբերդ», «Գոշավանք», «Իտալական արդի ճարտարապետությունը», «Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը», «Ակնարկ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության», «Հայկական ճարտարապետություն», «Հայկական ճարտարապետություն: Քննական և տեսական հարցեր», «Հայ ճարտարապետության տարածումը և Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը» և այլ արժեքավոր գրքերի:

    hh-nax5   ՀՀ ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը նրա մասին գրում է. «Արմեն Զարյանը կերտող ճարտարապետ էր: Նրա յուրաքանչյուր հորինվածքը նոր խոսքի, նոր ասելիքի, նոր ճանապարհի միտում ունի: Այս հիմանական հատկանիշներով են առանձնանում նրա նախագծերն ու իրականացված շինությունները թե Հռոմում, թե´ Թանժերում, թե´ Երևանում և թե´ աշխարհի տարբեր երկրներում: Ճարտարապետ գիտնականի թե´ կառուցողական, թե արվեստաբանական և թե´ գիտական հորինվածքներն ու աշխատություններն առանձնահատուկ նշանակությամբ են կարևորվում»:

                                                                                         

       zaryan          zaryan3