«Ինտերվենցիան» կայացավ

intervention
    Դեկտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ինտերվենցիա» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկո-ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկան ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
    Երեկոն բաղկացած էր երեք մասից: Առաջին մասում երիտասարդ գրողները՝ մասնավորապես՝ բանաստեղծներ Կարեն Անտաշյանը, Ռուզաննա Ոսկանյանը, Էդուարդ Հարենցը, Հասմիկ Սիմոնյանը, Նշան Աբասյանը, Մանե Գրիգորյանը, Տաթև Չախչախյանը և արձակագիրներ Արամ Պաչյանը, Լիլիթ Կարապետյանը, Նառա Վարդանյանը, Մերրի Մկրտչյանը ընթերցեցին իրենց ստեղծագործությունները:
    intervention2Երկրորդ բաժնում արվեստաբան Անի Հայկազունը ներկայացրեց մասնակից նկարիչներին և հանդիսատեսին հրավիրեց նրանց աշխատանքները դիտելու: Իրենց գործերով մասնակցում էին Լևոն Աբրահամյանը, Վահագն Գալստյանը, Սուրեն Սաֆարյանը Երևանից և Հրաչ Վարդանյանը, Լևոն Ֆլջյանը, Կարեն Բարսեղյանը՝ Գյումրիից:
787 10151388394168627 1158090351 n    Երրորդ բաժինը ակադեմիական երաժշտությունն էր, որի ժամանակ հնչեց հինգ պրեմիերա: Երիտասարդ կոմպոզիտորները հատուկ պրոյեկտի համար գրել էին վոկալ-գործիքային ստեղծագործություններ երիտասարդ բանաստեղծների տեքստերով: Պետք է առանձնահատուկ նշել, որ Հայաստանում առաջին անգամ կատարվեց էլեկտրոնային երաժշտություն: Կոմպոզիտոր Վարդան Հարությունյանը օգտագործել էր Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծությունը՝ հեղինակի ընթերցմամբ և ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաներով ստացել տպավորիչ երաժշտություն:
    intervention-Այնուհետև հնչեցին Տաթևիկ Ամիրյանի, Հովիկ Սարդարյանի, Արամ Հովհաննիսյանի, Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Երեկոն աչքի էր ընկնում ստեղծագործությունների և կատարումների բարձր պրոֆեսիոնալիզմով: Երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագորխությունները կատաեցին Տաթևիկ Մավսեսյանը՝ սոպրանո, Արթուր Ավանեսովը՝ դաշնամուր, Հասմիկ Վարդանյանը՝ թավջութակ և Կիմ Սարգսյանը՝ բարիտոն: 
    Երեկոյին ներկա էին կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Աշոտ Զոհրաբյանը,  արձակագիր Գուրգեն Խանջյանը:
    Երեկոն կազմակերպել էր մեր կայքի խմբագրակազմը՝ Գրողների միության, Մշակույթի նախարարության և Երիտասարդական բանկի աջակցությամբ: