Հովհաննես Գրիգորյանի պոեզիան ղազախերեն

305970_373531009336362_894620297_n

Ղազախ բանաստեղծ Դաուրեն Բերիքաժյուլիի թարգմանությամբ www.abai.kz կայքում հրապարակվել են Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները` նրա ջերմ առաջաբանով: Առաջաբանի թարգմանությունը սիրով ներկայացնում ենք հայ ընթերցողին: 

«Հովհաննես Գրիգորյան: Ընդամենը վերջերս ինձ նույնպես անծանոթ էր այս անունը: Առաջինը, որ այն հասցրեց ինձ, Լենան էր: Բանաստեղծուհի, թարգմանչուհի Ելենա Շուվաևա-Պետրոսյանը: Այո´, մենք իսկապես ցնցված էինք, երբ Լենայի շուրթերից լսեցինք «Հայաստան» բանաստեղծությունը: Այդ ամենը տեղի ունեցավ Մոսկվայում` «Քրաուն պլազա» հյուրանոցի հսկայական ֆոյեում: Մենք այնպես էինք ցնցված, որ երեք-չորս ղազախ, որոնք այդ պահին այնտեղ էին, հայ եղբայրների հրապարակումից հետո պարզապես խլեցին թերթերը, որոնց վրա Հովհաննես Գրիգորյանի բանասատեղծություններն էին: ...Այդ օրվանից անցել է մի ամբողջ տարի: Փառք Աստծո, Հովհաննեսի միջոցով մենք ընկերացանք հայ երիտասաարդների հետ: Իհարկե, ոչ առանց համացանցի օգնության: Ինքս էլ չգիտեմ` ինչու, բայց Հովհաննես Գրիգորյանին համարում եմ ժամանակակից հայ պոեզիայի հիմնադիր: Հասմիկն ու Լենան պատմեցին մեզ` ինչպես է ամբողջ Հայաստանն օգնել բանաստեղծին, երբ նա լուրջ հիվանդ էր անցյալ տարի: Իհարկե ես նույնպես ցավում էի նրա համար և որպես դրա նշան` ցանկանում էի որքան հնարավոր է արագ հասցնել նրա ստեղծագործություններն իմ հայրենակիցներին: Բանաստեղծությոնները, ճիշտ է, գրված են մի քիչ այլ ոճով: Բայց ես անկեղծ ուրախ եմ, որ այս մարդու ստեղծագործության մեջ այնքան բան գտա, որը մեզ դեռևս չի հաջողվել հաղորդել»: 
http://abai.kz/node/15356