ՀԳՄ նախագահական ընտրություններ

groxneri-miutyun
     Այսօր` հոկտեմբերի 20-ին, հրավիրված էր արտահերթ համագումար, որի նպատակը ՀԳՄ նախագահի ընտրությունն էր:
      2001թվականից ՀԳՄ-ն ղեկավարել է Լևոն Անանյանը, ով ամռանը Գրողների միության անդամների միաձայն քվեարկությամբ վերընտրվել էր ՀԳՄ նախագահ: Վերջինիս անժամանակ մահը նոր նախագահ ընտրելու փաստի առջև կանգնեցրեց մտավորականությանը: Ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Էդուարդ Միլիտոնյանը, ինչը, սակայն, անարձագանք չմնաց: Շատերի կարծիքով այդ պաշտոնակատարությունը շուտով վերածվելու էր նախագահության:
 Իրենց թեկնածություններն առաջադրել էին նաև Հովիկ Հովեյանը, Դավիթ Սարգսյանն ու Վլադիմիր Հայրապետյանը: Սակայն այսօրվա համագումարի արդյունքում թեկնածուներից ձայների մեծամասնությամբ  Գրողների միության նախագահ  ընտրվեց Էդ. Միլիտոնյանը:
       Հուսանք, որ ընտրությունը նպաստավոր կլինի միության անդամների ստեղծագործական գործունեության զարգացման և գրականության առաջխաղացման համար: