ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՖՐԵՍԿՈ» ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂ ՖԻԼՄԵՐԸ

457
    Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:
      Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:
 
«Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`
«Հավատ»
Faith
«Աղջիկը լուսնի վրա» - Արեն Մալաքյան (Հայաստան)
“Girl on the moon” -  Aren Malakyan
«Մարդասպանի սիրտը» - Քեթրին Մաքգիլվրեյ (Իտալիա)
 “The heart of a murderer”, Italy, Catherine McGilvray
«Ոգին շարժման մեջ» - Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր (Ռուսաստան)
“Spirit in Motion”, Russia, Sofia Geveyler, Julia Bivsheva, Sofia Kucher

«Հույս»
Hope
«Անձայն մարդասպանը» - Ռաուլ Մանչիլյա  (Իսպանիա)
“The silent killer”, Spain, Raul Mancilla
«Ցնցումից հետո» - Մահմուդ Յազդանի Բահրամաբադի  (Իրան)
“After shock”, Iran, Mahmoud Yazdani Bahramabadi
«Մայիս 1945» - Նոնա Սիսակյան (Բելառուս)
“May 1945”, Belarus,  Nona Sisakyan

«Սեր»
Love
«Ես հենց նոր երազ տեսա» - Խավի Նավարո  (Իսպանիա)
“I have just had a dream”, Spain, Javi Navarro
«Մեծ տղա» - Յուրի Սոլոդով   (Ռուսաստան)             
“Big boy”, Russia, Yuri  Solodov
«Կոկտեբելյան խճաքարեր» - Անդրեյ Օսիպով  (Ռուսաստան)
«Coctebel's pebbles»,Russia, Andrey Osipov

«Խաղաղություն»
Peace
«Զգայարաններ» - Խոսե Վեգա (Իսպանիա)
Senses”, Spain, Jose Vega
«Ռանգան 99» -  Թիյամ Յաբանդե Ջահրումի  (Իրան)
“Rangan 99”, Iran, Tiyam Yabandeh Jahroumi
«Մրջյունների բնակարանը» - Տոֆիղ Ամանի  (Իրաք)
“Ants apartment”, Iraq,  Tofigh Amani

«Հանդիսատեսի համակրանք»
Audience Sympath

«Ժողովող» - (Իսրայել) Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի
“Ecclesiastes”, Israel, Photo-interpretation by Dmitry Brickman

    Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալԱրամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:
    Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:
    Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը: