Հայտնի են Արվեստի 2-րդ ամառային ակադեմիայի դասախոսները

Master Class -lur
    Cultural.am-ը («Մշակութային հասարակություն» ՀԿ) կազմակերպում է Արվեստի ամառային երկրորդ ակադեմիան՝ վարպետության դասեր երիտասարդ նկարիչների, գրողների, կոմպոզիտորների և թարգմանիչների համար: Ծրագրի նպատակն է երիտասարդ արվեստագետներին հնարավորություն տալ յուրացնելու ժամանակակից տեխնիկաների նրբություններ, ինչպես նաև խրախուսել միջոլորտային համագործակցությունները, նորարարությունը, պրոֆեսիոնալիզմը:
    Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով՝ յուրաքանչյուր ոլորտից 5 մասնակից: Արդյունքները կհրապարակվեն հունիսի 1-ին:
    ժյուրիի կազմում են՝
    գրականություն՝ Արամ Պաչյան, Հասմիկ Խեչիկյան
    կոմպոզիցիա՝ Արամ Հովհաննիսյան, Արթուր Ավանեսով
    կերպարվեստ՝ Լևոն Ֆլջյան, Կարեն Բարսեղյան
    թարգմանություն՝ Նունե Աբրահամյան: 
    Ակադեմիայի դասախոսներն են՝
    Արամ Պաչյան, գրականություն
    Արթուր Ավանեսով, Արամ Հովհաննիսյան, կոմպոզիցիա
    Կարեն Բարսեղյան, Հրաչ Վարդանյան, կերպարվեստ
    Զավեն Բոյաջյան, Անահիտ Ավետիսյան թարգմանություն:
   Արդյունքների հրապարակման հետ ընտրված մասնակիցները կստանան առաջադրանքներ, որոնք պետք է պատրաստ լինեն մինչև օգոստոսի 1-ը: 
    Թեպետ դասերը անցկացվելու են զուգահեռ, սակայն նախատեսվում են նաև համատեղ դասեր ու միջոցառումներ՝ երաժշտության լսումներ, ընթերցումներ, քննարկումներ, պերֆորմանսներ:
    Ակադեմիայի ավարտից հետո Երևանում կլինի ամփոփիչ երեկո, որի ընթացքում կներկայացվեն ակադեմիայի մասնակիցների ստեղծագործությունները:
    Մանրամասները տե՛ս այստեղ: