ՀԱՅՏՆԻ Է` ՈՎ Է ՍՏԱՑԵԼ ԲՈՒՔԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ

Paul-Beatty
  BBC-ն հաղորդում է, որ The Man Booker Prize բրիտանական գրական մրցանակը ստացել է ամերիկացի գրող Փոլ Բիթին:
   Լոնդոնում երեկ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ բրիտանական մրցանակը շնորհվել է նրան սոցիալական, երգիծական «Վաճառք» վեպի համար։ Փոլ Բիթիի հետ մրցանակի համար պայքարել են ևս 5 թեկնածուներ։
    Ժյուրիի նախագահ Ամանդա Ֆորմանը հայտարարել է, որ գիրքը ջախջախում է բոլոր սոցիալական տաբուները։
    «Վաճառք»  վեպը դասվում է սոցիալական սատիրայի ժանրին: Նրա հերոսը սևամորթ մի երիտասարդ է, որը փորձում է ստրկությունն ու ռասայական խտրականությունը վերականգնել Լոս Անջելեսի արվարձանում:
    Բուքերյան մրցանակը, որը շնորհվում է 1969 թվականից, նախկինում միայն հանձնվել է Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրիտանական համագործակցության երկրների քաղաքացիներին։ 2014 թվականին մրցույթն առաջին անգամ բացվել է ցանկացած ազգության անգլալեզու գրողների համար, որոնց գրքերը հրատարակվել են Մեծ Բրիտանիայում։