Հայկական մշակույթը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է

Polish_Concert
    Երեկ` սեպտեմբերի 19-ին, ՀՀ-ում Լեհասատանի դեսպանությունը կազմակերպեց ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի` Վ. Լյութոսլավսկու 100 և Ա Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական ձայներիզի շնորհանդես-hամերգը, որն ընդգրկված է Մեծանուն հայ և լեհ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված պաշտոնական միջոցառումների շարքում: Ձայներիզը լույս է տեսել 2013թ.` Լեհաստանի դեսպանատան օժանդակությամբ և ընդգրկում է Կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները: 
    Շնորհանդեսն իրենց ներկայությամբ և բացման խոսքով պատվեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ով մասնավորապես նշեց հայ և լեհական երաժշտությունների և ընդհանրապես երկու ժողովուրդների նմանությունների մասին և ընգծեց, որ  հայկական մշակույթը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է:  
    Իր ողջույնի խոսքով հանդես եկավ Լեհաստանի Մշակույթի և ազգային ժառանգության Նախարարը`Բոգդան Զդրոևսկին, ով շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին հայկական երաժշտության հետ մեկտեղ լեհական դասական երաժշտության առաջխաղացման և պրոպագանդման համար` հավելելով, որ երաժշտությունը միավորում է և ստեղծում ամուր կապեր մեր երկու ժողովուրդների միջև: 
    Հայկ Մելիքյանը ներկայացրեց Շոպենի, Լյութոսլավսկու և Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները:
Համերգին նաև ներկա էին ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունները և մշակույթի այլ գործիչներ: