Հայկական խաչքար Բարիում

Resize of bari 1 118
    2013թ.-ի հունվարի 11-ին Բարիի (Իտալիա) պատմական կենտրոնում, նավահանգստի դիմաց բացվեց հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող խաչքար-հուշասյունը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխդեսպան Բորիս Սահակյանը, Իտալիայի՝ Ապուլիա շրջանի հայկական համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը, հուշասյուն-խաչքարի հեղինակ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, Վենետիկից ճարտարապետ Արա Զարյանը, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, Միլանի համալսրանի պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը, Հրանտ Նազարյանց հիմնադրամի քարտուղար, պրոֆեսոր Կառլո Քոփփոլան և բազմաթիվ հյուրեր:
     Հուշասյուն-խաչքարը մեծ հանդիսությամբ օծվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբաններ, Իտալիայի Հայոց Հովվության հոգևոր հովիվներ աբեղա Թովմա Խաչատրյանի (Միլան) և աբեղա Գառնիկ Մխիթարյանի (Հռոմ) կողմից:
A.Grigoryan    Այդ նույն օրը Բարիի քաղաքապետարանում տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված Բարիում հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հուշասյուն-խաչքարի բացմանը, հայ-իտալական բարեկամությանը և բանաստեղծ Հրանտ Նազարյանցի հիշատակին: Կոնֆերանսին այլոց հետ ելույթ ունեցավ նաև հուշասյուն-խաչքարի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը: Նա ներկայացրեց հայ-իտալական ճարտարապետական զուգահեռներին և առընչություններին նվիրված իր զեկուցումը:
    Խաչքար-հուշասյան հեղինակը պարգևատրվեց Բարիի քաղաքապետարանի և Իտալիայի հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հուշամեդալներով:
    Հայ-Իտալական բարեկամությանը նվիրված խաչքար-հուշասյան ստեղծման պատմությունը մեզ տանում է 1998 թվական: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Իտալիայում Հայաստանի առաջին դեսպան Գագիկ Բաղդասարյանը ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի մասնակցությամբ հարավային Իտալիայի Տրանի քաղաքում կազմակերպեց հայ ճարտարապետությանը, շինարվեստին և շինանյութին նվիրված ցուցահանդես: Դեսպանը ցուցահանդեսի հանձնակատար ճարտարապետ Աշոտ Գրիգորյանի հետ այցելեց Ապուլիայի շրջանում գտնվող մի շարք հայկական հուշարձաններ և ի մասնավորի իր մտահոգությունը հայտնեց Բարի քաղաքի հայկական Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին, որի վրա ոչ մի արձանագրություն չկար այն մասին, որ դա հայկական է: Տեղում որոշում ընդունվեց նախագծել և Իտալիայի համապատասխան մարմիններին ներկայացնել մի հուշաքարի էսքիզային նախագիծ՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու պատին հուշաքար տեղադրելու թուլտվություն ստանալու համար:
Resize of IMG 9842    Աշոտ Գրիգորյանի կողմից արվեց ակնկալվող հուշաքարի մի քանի էսքիզային նախագիծ-առաջարկ: Հետագայում պարզվեց, որ ավելի նպատակահարմար է եկեղեցու հարևանությամբ հուշասյուն տեղադրել: 2000 թվականին հուշասյան նախագիծը վերանայվեց և վերանախագծվեց որպես խաչքար-աղբյուր հուշասյուն: 2000թ.-ին հաստատվեց խաչքար-հուշասյան նախագիծը և հեղինակը՝ Գրիգորյանը, հրավիրվեց Իտալիա ապագա հուշասյան քարի ընտրությունը կատարելու, քանի որ իտալական կողմը գտնում էր, որ խաչքար-հուշասյունը պետք է լինի տեղական քարից: Տեղում պարզվեց, որ խաչքար-հուշասյան իրականացումն էլ պետք է հանձն առնի հեղինակը, քանի որ սուղ ֆինանսկան միջոցների պատճառով Հայաստանից Resize of bari 1 090քարտաշ-վարպետներ հրավիրելը հնարավոր չէ: Շուրջ երկու ամիս աշխատելուց հետո Գրիգորյանին հաջողվեց 2001թ-ի աշնանը ավարտել խաչքար-հուշասյան կերտման աշխատանքները: Այն իրենից ներկայացնում է 2մ և 40սմ բարձրությամբ, 40X80 չափերի մի խորանարդ ծավալ, որը հայկական և լատինական խաչերի և զարդանախշերի հորինվածքներով համադրված լուծում ունի: Հուշասյան երեսմասում հավերժության նշանի և մեծադիր հայկական խաչքարին հատուկ խաչապատկերի հորինվածքը ավարտվում է վերնամասում երկինքը խորհրդանշող աջ և ձախ տեղադրված թռչնապատկերով, որոնց կենտրոնում առ երկինք խոյացող կենաց ծառի հորինվածքն է: Հուշասյան երեսմասի ձախ հատվածում հայատառ, իսկ աջ մասում լատինատառ սեպագիր արձանագրություն է հետևյալ բովանդակությամբ՝  «Եղաւ խաչքարս ի նշան հազարամենի բարեկամութեան ժողովրդեան հայոց և իտալացւոց երկրին հայոց և ապուլեցւոց»:
    Հուշարձանի աջ, ձախ և ետնամասի հարթությունները խաչապատկեր համադրություններով լուծումներ ունեն: Հեղինակի և հուշասյան ճակատագրով մտահոգված անձանցից անկախ հուշասյան տեղադրումը տարիներ շարունակ հետաձգվում էր: Վերջապես 2012 թվականին Իտալիայի Ապուլյա շրջանի և Բարիի հայ համայնքի ղեկավար, գործարար Ռուբեն Թիմուրյանի ջանքերով և Բարիի
Resize of IMG 9536քաղաքապետի անմիջական մասնակցությամբ ընտրվեց հուշասյան տեղադրման տարածքը: Արվեց տարածքի բարեկարգման և հուշասյան տեղադրման նախագիծ և տեղադրվեց խաչքար-հուշասյունը: Այս խաչքար-հուշասյունը մեր օրերում հարավային Իտալիայում տեղադրված միակ հայկական խաչքարն է:  Խաչքար-հուշասյան հանդիսավոր բացման արարողությունը համգամանալից ներկայացվեց իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից: