Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերադարձավ հյուրախաղերից

HPKN-hyurakhagher
    Սեպտեմբերի 14 -ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերադարձավ հյուրախաղերից` հագեցած նոր տպավորություններով, ծանոթություններով, հետաքրքիր հանդիպումներով,  դրամատիկ և երջանիկ  պահերով...  և նոր հրավերներով:
    Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր  դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այս շրջագայության  ընթացքում ութ  համերգներով հանդես եկավ Ֆրանսիայի և Շվեյցարիայի  մի շարք քաղաքներում` ցուցադրելով բարձրագույն կատարողական արվեստ, ինչի մասին վկայում էին համերգային  դահլիճներում ունկնդիրրների  ջերմ ընդունելությունը, բուռն ծափահարությունները և  համերգի ավարտին հետնաբեմում հավաքված մարդկանց բազմությունը, որոնք անձամբ էին ցանկանում շնորհավորանքներ հղել դիրիժոր Վահան Մարտիրոսյանին և նվագախմբի երաժիշտներին:
                       hpkn
    Սեպտեմբեր
  • 03 Eglise Romane, Գարջիլես , Ֆրանսիա
  • 04 Theatre de Verdure , Բուրժ, Ֆրանսիա
  • 05 Eglise Notre-Dame, Charité sur Loire, Ֆրանսիա
  • 07 Victoria Hall, Ժնև, Շվեյցարիա
  • 08 Eglise St. Paul Լոզան, Շվեյցարիա
  • 10 Temple de Rolle, Ռոլ, Շվեյցարիա
  • 11 Ousteau Calenal, Կասիս, Ֆրանսիա
  • 12 Centre culturel Hamaskaine, Մարսել, Ֆրանսիա
    Բացառապես  բոլոր համերգների  ծրագրում  ընդգրկված էին   հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մասին  իր փայլուն ֆրանսերենով և նուրբ հումորով  համեմված  հանրությանը   ներկայացնում  էր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
    Նվագախումբը  համագործակցեց  նաև  երաժիշտներ  Անաստասիա Շապովալի /ջութակ/ և Խավիեր Չաթիլոնի /թավջութակ/ հետ:
    Իր  անկեղծ և յուրահատուկ ելույթով բոլորին հմայեց 14 ամյա  տաղանդավոր  ջութակահար Դիանա Ադամյանը:
                           s-adamyan
                                               
Սեպտեմբերի 8, Eglise St. Paul Լոզան, Շվեյցարիա
    Համերգների կուլմինացիան  սեպտեմբերի  7-ին  Ժնևի՝ Վիկտորիա Հոլում կայացած  համերգն էր, որն անցկացվեց  Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո: 
    Վիկտորիա Հոլի 1400-տեղանոց դահլիճը  լեփ լեցուն էր: Ծրագրում ընդգրկված էին  Կոմիտաս/Ասլամազյանի, Մոցարտի, Բախի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես եկան դաշնակահարներ Mélodie Zhao-ն, Louis Schwizgebel-Wang-ը,  François-Xavier Poizatը:
                         HPKN-hyurakhager-2
    Համերգի ավարտին հնչեց  Արամ Խաչատրյանի «Սուսերով Պարը»` փոխադրված  4 դաշնամուրի և նվագախմբի համար, որի փոխադրումը Վահան Մարտիրոսյանը պատվիրվել էր հատուկ այս երեկոյի համար:
                         HPKN-hyur-3
    Մեծ էր հանդիսատեսի հիացմունքը, երբ Վահան Մարտիրոսյան դիրիժորը միաժամանակ հանդես եկավ որպես հիանալի դաշնակահար միանալով 3 դաշնակահարներին: Ստեղծագործության ավարտից հետո դեռ երկար չէին լռում հանդիսատեսի ծափողջյունները: