«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ» «ԻՆՏԵՐՄՈՒԶԵՅ-2015» ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

intermuseum
   Հունիսի 11-15-ը Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում անցկացվում է «Ինտերմուզեյ-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությունով: 
      Փառատոնին ներկայացված են Մոսկվայի, Ռուսաստանի Դաշնության մարզերի և այլ քաղաքների թանգարաններ:
      Փառատոնին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում է չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և Ժամանակակից արվեստի թանգա­րանը: Փառատոնին Հայաստանի թանգարանները մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարութան նախաձեռնությամբ:
      Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վ. Եղիազարյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Ն. Կոստանդյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Ռ. Թաթոյանը:
      Հունիսի 11-ին կայացած փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը, 
       ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին, Մոսկվայի քաղաքապետ Ս. Սոբյանինը: 
      Փառատոնի առաջին իսկ օրը Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրրություն է առաջացրել միջոցառման այցելուների շրջանում: