Հայաստանի պատվիրակների հաղթանակը երիտասարդական բաց Դելփյան խաղերում

14.05.5

2002 թվականից սկսած Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մասնակիցների թվով մեր երկիրը շատ երկրների է զիջում, սակայն թիմային հաշվարկով արժանանում է պատվավոր տեղերի: 2010 թվականին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անցկացվել են Հայաստանում. մեր երկիրը նվաճել է 36 մեդալ (15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ)՝ զբաղեցնելով առաջին տեղը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ մայիսի 2-7-ը Վոլգոգրադում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերին, որոնցում ընդգրկված էր 2604 մասնակից՝ ավելի քան 26 երկրից:

Հայաստանյան պատվիրակությունը կազմված էր 15 հոգուց այդ թվում` 7 մասնակից և ժյուրիի 4 անդամ։ Մասնագիտական հանձնաժողովներում Հայաստանից ընդգրկված էին  Բարսեղ Թումանյանը (օպերային երգիչ), Արմեն Բաբախանյանը (դաշնակահար), Ավետիկ Գինոսյանը (կրկեսեսային դերասան), Նունե Աղբալյանը (հագուստի դիզայներ):

Հայաստանի մասնակիցները դասական երգեցողություն, դաշնամուր, հագուստի դիզայն, կրկես անվանակարգերում արժանացել են հետևյալ մրցանակների.

Առաջին մրցանակ և ոսկե մեդալ - Սարգսյան Ջուլիետտա («Կրկես» անվանակարգ),
Առաջին մրցանակ և ոսկե մեդալ - Խալաթյան Սուսան («Կրկես» անվանակարգ),
Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ - Առուշանյան Անահիտ («Դաշնամուր» անվանակարգ),
Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ - Բաժբեուկ-Մելիքյան Սարգիս («Դասական երգեցողություն» անվանակարգ),
Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ - Միրզոյան Աննա («Հագուստի ձևավորում» անվանակարգ),
Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ - Աբրահամյան Մարիաննա («Դաշնամուր» անվանակարգ),
Դիպլոմ - Արիստակեսյան Լուսինե («Կրկես» անվանակարգ):