ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻՆ

Nastasya-Kinski
Cultural.am-ը ներկայացնում է Նաստասյա Կինսկու մտքերը, որոնք տեղ են գտել imdb.com-ում։ 




«Տարիները շատ արագ են անցնում։ Հենց մտածում եմ՝ արդեն երեխաներ ունեմ, զգում եմ, որ երկար եմ ապրել։ Ուզում եմ իրականացնել գեղեցիկ ու իմաստալից բաներ անելու ցանկությունս» ։
«Մարդիկ ճշմարիտ են ասում, որ դերասաններն ամենամոտն են երեխաներին։ Նրանք էլ են խաղում» ։
«Երբ երիտասարդ էի, պարում էի բալետ և ժամանակակից պարեր» ։
«Նույնիսկ, եթե անսպասելի բաներ են լինում, դուք անգիտակցաբար ընտրում եք բաներ, որոնք ձեզ օգնում են» ։
«Սիրում եմ հնություններ՝ մի տեսակ քաղցր, մնայուն, օրինակ՝ հիսունականների երաժշտությունը՝ դանդաղ մեղեդիներ և Բիլի Հոլիդեյի (Billie Holiday) երգերը» ։
«Ես հաղթահարել եմ տարբեր փուլեր իմ կյանքում։ Առաջ ամաչկոտ էի, իսկ հիմա՝ ոչ»։
«Ես միշտ ցանկացել եմ լավ մայր լինել։ Երեխաներս ամեն ինչ են ինձ համար, իմ կյանքի սերերն են» ։
«Հայրս շատ մարդկանց է վնասել» ։
«Երբ 2012 թ-ին նորից նայեցի «Տեսս»-ը, զգացի, որ մի ամբողջ կյանք է անցել. երեսունհինգ տարի»։
«Պետք է համարձակ լինել անելու համար այն ամենն, ինչ երազում ես» ։

Լուսանկարները տե՛ս այստեղ:

Անգլերենից թարգմանեց Աննա Կարապետյանը
Լուսանկարը՝ Արթուր Գևորգյանի