«Հայաստան աշխարհ» հանրապետական ցուցահանդես

hayastan ashkharh
    Հուլիսի 4-ին Նկարիչների միությունում բացվեց «Հայաստան աշխարհ» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդեսը, ուր ներկայացված էին ավագ, միջին և երիտասարդ սերնդի արվեստագետների գեղանկարչական աշխատանքները: 
    Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Կարեն Աղամյանը և նկարիչ Լևոն Կոջոյանը: Նրանք շնորհավորեցին ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ստեղծագործական բնագավառում, այնուհետև բոլորին հրավիրեցին դիտելու ցուցադրությունը, ուր ներկայացված էին 120-130 արվեստագետների ավելի քան 200 գեղանկարչական աշխատանքներ, ուր ներկայացված էր Հայաստան աշխարհը՝ իր ամբողջ հմայքով և գեղեցկությամբ:
bnankarneri cucahandes-    Ցուցահանդեսին ներկա գտնվող հյուրերը, արվեստանգետները և պարզապես արվեստով հետաքրքրվող անձինք մեծ հետաքրքրությամբ և խանդավառությամբ էին դիտում աշխատանքները: Ոմանք էլ փաստեցին, որ տարեց տարի աճում է երիտասարդ արվեստագետների հետաքրքրությունը` մասնակցելու նմանատիպ միջոցառումների, և որ յուրաքանչյուր անգամ նկատվում  է մասնակից-արվեստագետների գեղարվեստա-ոճական աճը, ավելի հստակ են դառնում արվեստագետների ձեռագրերը, և առհասարակ, բավականին խոստումնալից և տաղանդավոր նկարիչներն են ձևավորվում գեղանկարիչների շրջանում:
bnankarneri-cucahandes-    Իսկ երիտասարդ մասնակից-արվեստագետներն էլ իրենց հերթին փաստում էին, որ նմանատիպ ցուցահանդեսներում իրենց մասնակցությունը շատ կարևոր է՝ փորձի, ցուցադրվելու, գնահատվելու, ճանաչվելու, միմյաց աշխատանքներին ծանոթանալու, մտքերով ու կարծիքներով կիսվելու, ինչու չէ նաև գործնական կապեր հաստատելու համար: Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 14-ը:
Անի Հայկազուն
արվեստաբան