Հայ երաժշտության համերգ Ուկրաինայի կոմպոզիտորների միության դահլիճում` նվիրված Էդուարդ Միրզոյանի հիշատակին

Ed.Mirzoyan
    Փետրվարի 26-ին Ուկրաինայի կոմպոզիտորների միության դահլիճում տեղի կունենա հայ երաժշտության համերգ՝ նվիրված Էդուարդ Միրզոյանի հիշատակին: Մեծանուն կոմպոզիտորի երկերից բացի՝ համերգին կհնչեն Էդուարդ Սադոյանի, Աշոտ Զոհրաբյանի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ 
    Հայ կոմպոզիտորների գործերը կկատարի Կիևյան Կամերատա նվագախումբը՝ Վալերի Մատյուխինի ղեկավարությամբ: Մենակատարներն են՝ Զոլտան Ալմաշին (թավջութակ), Իրինա Օնեշյակը (ալտ), Տամարա Խոդակովան (սոպրանո), Գեորգի Չեռներնկո (հարվածայիններ), Դմիտրի Տավանեցը (դաշնամուր)։
    Համերգի ծրագրում ընդգրկված են հետևյալ ստեղծագործությունները՝ Էդուարդ Միրզոյան (1921-2012)՝ Պոեմ թավջութակի և լարայինների համար, երկու երգ («Կռունկներ», «Ծիծեռնակ») սոպրանոյի և կամերային նվագախմբի համար, «Շուշանիկ» լարայինների համար, Էդուարդ Սադոյան (ծնվ. 1938)` «Հիշատակ» մենակատար ալտի համար, Սիրո երգեր սոպրանոյի և լարայինների համար, Աշոտ Զոհրաբյան (ծնվ. 1945)` Կոնցերտ-էլեգիա 12 լարայինների համար, Էդուարդ Հայրապետյան (ծնվ. 1949)` «Awakening» սոպրանոյի, լարայինների և դաշնամուրի համար: