Բացվել է հայ կատարողների ամրագրման կայք

DEEM_photo 5

   Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց հայ կատարողների ամրագրման (բուքինգ) կայք, որը նախաձեռնել և պատրաստել է Deem Communications ընկերությունը:  Կայքը նպատակ ունի աջակցել Հայաստանի, սփյուռքի և արտերկրի հայ երաժիշտներին, երգիչներին և խմբերին՝ իրենց գործունեության մասին տեղեկատվություն տեղադրելով կայքում և այդպիսով նրանց հասանելի դարձնելով արտերկրի ամրագրման ընկերությունների, համերգային ծրագրերի մենեջերների և արտասահմանյան լսարանի համար: 

   Կայքի մեկնարկի ներկայացումը և երգարվեստի ներկայացուցիչների հետ քննարկումը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, Deem Communications ընկերության գրասենյակում: Հրավիրված էին հայ երգիչներ և խմբեր՝ ջազմեն Վահագն Հայրապետյանը, DJ Vakcina-ն, Նարինե Դովլաթյանը, Սուսաննա Պետրոսյանը, Haik Solar & Arni RockևՄիքայել Պողասյանը (Miq’s art project):

     Հանդիպմանը  ներկա  էր  նաև  մեներգչուհի  Այլին  Խաչատուրյանը  Բեյրութից,  որը  սեպտեմբերի 12-ին Deem Communications ընկերության հրավերով իր առաջին հայաստանյան ելույթն ունեցավ Bourbon St.-ում և արժանացավ հանդիսականի ջերմ ընդունելությանը: 2009թ-ին իր «Միդան» ալբոմով Այլինը լավագույն ռոք ալբոմ անվանակարգում հաղթող է ճանաչվել Լոս Անջելեսի 10-րդ Հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը:

   Տարիների ընթացքում Deem Communcations ընկերությունը Հայաստանում հանրությանը ներկայացրել է միջազգային յուրահատուկ ծրագրեր` հանրահայտ երաժիշտների և արվեստագետների մասնակցությամբ: Աշխատելով նաև տեղի հայ երաժշտական տարբեր խմբերի ու անհատների հետ, գնահատելով նրանց որակն ու պրոֆեսիոնալիզմը` Deem Communcations-ը առաջ քաշեց նրանց աշխարհի ավելի մեծ բեմերում ներկայացնելու անհրաժեշտությունը: 

   «Մեր փորձից ելնելով՝ բուքինգի նման կայքերն անչափ օգտակար են եղել DEEM-ի միջոցառումները կազմակերպելիս միջազգային ասպարեզի երաժիշտների հետ կապ հաստատելու համար: Այդ պատճառով էլ գիտակցում ենք կայքի  կարևոր դերը և առաջին անգամ Հայաստանում  ներկայացնում ենք նման հնարավորություն նաև հայ կատարողների համար»,- ասաց Deem Communications ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը: 

 Մանրամասների համար այցելեք` 
www.deemcommunications.com
http://booking.deemcommunications.com