Հայ երաժշտությունը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

The Hilliard Ensemble
    Հունվարի 22-ին՝ ժամը 19:00, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի Դենդյուր ցուցադրության տաճարում Հիլիարդ անսամբլը՝ Անգլիայի նշանավոր ակապելա վոկալ քառյակը, կկատարի հայ եկեղեցական երգերը: Ծրագիրը, որ կոչվում է «Հրեշտակապետեր, երաժշտության հազարամյակ», այլ ազգերի ավանդական երգերի հետ ներառում է նաև մի շարք հայ եկեղեցական երգեր և մեկ ժամանակակից ստեղծագործություն:
    Հիլիարդ անսամբլը արդեն վաղուց համագործակցութում Հայաստանի հետ և կատարում հայ երաժշտություն: 2004-ին խումը հրավիրվել էր Հայաստան՝ ձայնագրելու հայ եկեղեցական շարականները՝ հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի մշակմամբ: Հիլիարդի՝ Կոմիտասի ստեղծագործությունների ձայնագրությունը կատարվել է Սաղմոսավանքում (13-րդ դար):
    Մետրոպոլիտեն թանգարանը «Հրեշտակապետեր, երաժշտության հազարամյակ» ծրագիրը անցկացնում է որպես հավելում իր բյուզանդական արվեստի հավաքածուին: Համերգին կկատարվեն նաև 13-րդ դարի ֆրանսիական և 16-րդ դարի անգլիական երգեր և կնշվի անսամբլի հետ շարունակաբար աշխատող ժամանակակից կոմպոզիտորների՝ Արվո Պյարտի (Էստոնիա), Վաչե Շարաֆյանի (Հայաստան), Կատյա Չեմբերջիի  և Ալեքսանդր Ռասկատովի (Ռուսաստան) համագործակցությունը:
    Սկզբնաղբյուրները՝ MUSIC OF ARMENIA և 
TheArmenianWeekly: