ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Mariam-Sargsyan
     Ֆրանսաբնակ մեցցո-սոպրանո Մարիամ Սարգսյանի և դաշնակահար Արթուր Ավանեսովի  «Հեռավոր երիտասարդություն» ձայնասկավառակը Քնարական ձայնասկավառակների ֆրանսիական ակադեմիայի կողմից «Ոսկե օրփեոս» մրցանակին է արժանացել: Ակադեմիան այս տարի «Ոսկե օրփեոս»  է շնորհել 31 ձայնասկավառակի: 
   Cultural.am-ի հետ զրույցում Արթուր Ավանեսովը նշեց, որ Մարիամ Սարգսյանի ձայնասկավառակն այս մրցանակին արժնացել է «Երիտասարդ խոստումնալից կատարող» անվանակարգում:
   «Հեռավոր երիտասարդություն» ձայնասկավառակում ընդգրկվել են Շապորինի և Սվիրիդովի ստեղծագործությունները, որոնք գրված են Ալեքսանդր Բլոկի տեքստերով: Երգերի մեծ մասը ձայնագրվել է առաջին անգամ: Ոսկե օրփեոսի» է արժանացել Ավանեսովի մեկ այլ աշխատանք ևս. ֆրանսիացի սոպրանո Ֆանի Կրուեի հետ համատեղ ձայանսկավառակը լավագույն նախագիծ է ճանաչվել: Ձայնասկավառակում ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբի ստեղծագործություններն են: Արթուր Ավանեսովի խոսքով՝ մրցանակի արժանացած ձայնասկավառակների շարքում բավականին հետաքրքիր ձայնագրություններ կան. «Անչափ ուրախ եմ, որ մեր ձայնագրությունները տեղ գտան այդ շարքում, որովհետև ամենայն պատասխանատվությամբ էինք վերաբերվել այս գործին և ձայնագրված երաժշտությունն էլ հետաքրքրաբար կարծես դուրս էր մնացել կատարողների հետաքրքրություններից և անկախ նրանից կստանայինք այս մրցանակը թե ոչ, ինձ համար սա շատ կարևոր աշխատանք էր»:
  Նշենք, որ Քնարական ձայնասկավառակների ֆրանսիական ակադեմիայի այս մրցանակաբաշխությանը ամեն տարի բազմաթիվ հանրաճանաչ երաժիշտներ, երգիչներ ու կոմպոզիտորներ են մասնակցում: Այս տարի մրցանակակիրների թվում էր նաև հանարաճանաչ ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրոժոր Պիեռ Բուլեզը:
Աստղիկ Հակոբյան