«ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԵՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

Helsinkyan-grasenyak
 Ապրիլի 17-18-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ Աղվերանում անցկացվեց աշխատաժողով «Հավասարութ-
յան սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով: Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ փաստաբաններ, բժիշկներ, հոգեբաններ և լրագրողներ: Ներկա էին նաև ՀՀ ԱՆ նյարդահոգեբուժական հաստատությունների աշխատողներ և ՀՀ ԱՆ քրեակատարողական
հիմնարկների ծառայողներ: 
 DSC05401Մասնակիցները նախ ծանոթացան խտրականություն երևույթին, դրա տեսակներին, ուսումնասիրեցին ներ-պետական օրենսդրությունն ու միջ-ազգային կարգավորումները, այնու-հետև քննարկեցին իրավիճակային խնդիրներ, կազմեցին շահերի պաշտպանության  նախնական ծրագրեր իրենց կողմից  ընտրված թիրախային խմբերի համար: 
 Գործնական և խմբային քննարկումները նպատակ ունեին մարդու իրավունքների ոլորտում (հավասարության սկզբունք, խտրականության դրսևորումներ ու մարտահրավերներ) բարձրացնելու իրազեկվածության մակարդակը:
 Cultural.am-ի հետ զրույցում փաստաբան Վահագն Մարտիրոսյանը նշեց աշխատաժողովի կարևորությունը հատկապես մեր հասարակության մեջ առկա խտրականության բացառման տարբերակներ մշակելու առումով. «Քննարկումներն օգտակար էին կարծիքներ լսելու և դրանք ըմբռնելու տեսանկյունից: Միայն սեփական փորձի հիման վրա կարելի է հասկանալ, արդյոք  ինքներս խտրական վերաբերմունք ունենք խոցելի խմբերի նկատմամբ, թե ոչ»:
 5411Վ. Մարտիրոսյանի խոսքով խտրականություն հասկացության բուն իմաստը հասկանալուու և դրան հետևելու դեպքում իրավաբանորեն շատ հարցեր կարելի կլինի լուծել. «Մի քանի դատական պրոցես և դրանք արդեն իրենց դրական ազդեցությունը կունենան խտրականության հետ կապված  իրավիճակը բարելավելու համար:   
 Որպես փաստաբան՝ ես պաշտպանում եմ մարդկանց իրավունքները: Եթե կա իրավունքի խախտում, ապա կպաշտպանեմ առանց որևէ խտրականության. ինձ համար էական չէ, թե ում շահերն եմ պաշտպանում»:  
   ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի թղթակից, երիտասարդ լրագրող Սուսաննա Մատինյանը աշխատաժողովին մասնակցելու է եկել Արմավիրից: Լուսաբանում է հիմնականում հասարակական թեմաներ և խտրականության թեմային անդրադառնալու առիթ դեռ չի ունեցել: Սուսաննան խտրականության և առհասարակ մարդու իրավունքների թեմայով մի շարք սեմինարների է մասնակցել: Կարևորում է յուրաքանչյուր ծանոթություն ու շփում իրենց ոլորտում արդեն կայացած մարդկանց հետ. «Իմ փորձն այս դաշտում շատ քիչ է: Համագործակցելով ու շփվելով նրանց հետ՝ կարողացա ձեռք բերել ավելի շատ գիտելիքներ, որոնք կկիրառեմ իմ  աշխատանքում»:
  5403ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտ, ապագա հոգեբան Նանե Զեյնալյան խոսքով հանդիպումն արդյունավետ էր. «Աշխատաժողովը բավականին լայն գիտելիքներ տվեց խտրականությունից զերծ մնալու, մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերելու առումով, ինչը, կարծում եմ, հոգեբանի համար շատ կարևոր է: Քննարկվեցին հարցեր մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերի հետ կապված: Ինչպես ցույց տվեցին քննարկումներն ու խմբային աշխատանքները, կարծրատիպեր կոտրելը բավականին դժվար է, որովհետև հասարակության մեջ շատ դեպքերում առկա է կոշտ, քարացած դիրքորոշում, օրինակ՝ նույնասեռականների և խոցելի խմբերի   այլ ներկայացուցիչների նկատմամբ»:
 
«Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողովը կազմակերպվել էր «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»  կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
                                                                                                               Աննա Կարապետյան