Հարություն Խաչատրյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան Նյոնի կինոփառատոնում

harutyun1
    Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին «Հայկ. փախուստ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում՝ ապրիլի 30-ին: Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանակարգում: 
  «Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թվականին: Փառատոնը նպատակ ունի իր հիմնական և արտամրցութային ծրագրերում ընդգրկել հեղինակային վավերագրական կինոյի նմուշներ և խթանել դրանց տարածմանը: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հենց հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր ետին պլան է մղվում: 
    Հարություն Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է Նյոնի վավերագրական ֆիլմերի փառատոնին. «Կոնդ» ֆիլմը 1988 թվականին նույն փառատոնում արժանացել է ժյուրի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989 թվականին արժանացել է «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին: 
    «Vision du Reel» 45-րդ կինոփառատոնը տեղի կունենա ապրլի 25-ից մայիսի 3-ը: