Համազգային պետական թատրոնը կմեկնի հյուրախաղերի

hamazgayin-hyurakhagher
    2015 թվականի փետրվարին Համազգային պետական թատրոնը՝ Համազգային հայ կրթական և մշակույթային միության Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով կմեկնի հյուրախաղերի ԱՄՆ և Կանադա:
    Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում փետրվարի 3-8-ը անցկացվող թատերական փառատոնին կներկայացվեն Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված՝ Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը», իսկ Սան-Ֆրանցիսկոյում փետրվարի 15-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումները: Փետրվարի 21-ից մարտի 1-ը Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում Համազգային պետական թատրոնը հանդես կգա «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումներով: