ԳՐՔԵՐԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

1654
    Հաճախ ենք լսում, որ կարդալն օգտակար է, բայց կոնկրետ ո՞րն է այդ օգուտը։ Ահա մի քանի հետազոտություններ, որոնք ցույց են տվել, թե մեր որ  հմտություններն ենք զարգացնում կարդալիս։ Այսուհետ գրքի հետ անցկացրած ժամանակն ավելի հաճելի կլինի:


Կարդալը պակասեցնում է սթրեսը
    Նախընտրու՞մ եք զբոսնել կամ լսել երաժշտություն սթեսից ազատվելու համար։ Սասսեքսի համալսարանի գիտնականները կարծում են, որ դրա փոխարեն պետք է գիրք կարդալ։ Ընթերցանությունը սթրեսը պակասեցնելու ավելի արդյունավետ միջոց է։ Ընդամենը վեց րոպե կարդալը ավելի քան երկու երրորդով իջեցնում է սթրեսի մակարդակը։

Օգնում է ազատվել անքնությունից
    Ընթերցանությունը հանգստանալու և քնի տրամադրվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Հեռախոսի կամ հեռուստացույցի վառ լույսը ձեր ուղեղին հրահանգ է ուղարկում, որ արթնանալու ժամանակն է, իսկ թույլ լուսավորության պայմաններում գիրք կարդալը հակառակ ազդեցությունն է թողնում ՝ ժամանակն է հանգստանալ։

Կարեկից, գթասիրտ է դարձնում
    Կարդալիս դուք կարեկցում եք գրքի հերոսներին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ գեղարվեստական գրքով տոգորվելիս մարդը սովորում է իրական կյանքում կարեկից լինել և  հասկանալ դիմացինին։

Լավացնում է ուղեղի աշխատանքը
    Էմորիի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ գիրք կարդալուց հետո մի քանի օրվա ընթացքում մարդու ինտելեկտի մակարդակը բարձրանում է։ Հետազոտության հեղինակները պնդում են, որ կարդալը ֆիզիոլոգիական մակարդակով մեծացնում է նեյրոնային միացումների քանակն ուղեղում։

Գիրք-ինքնուսույցները օգնում են պայքարել դեպրեսիայի դեմ
    Շոտլանդական հետազոտության համաձայն՝ ինքնուսույցներ ընթերցելը դեպրեսիայից դուրս գալու արդյունավետ միջոց է։ Այցելուները, որոնց տրամադրվել են ինքնուսույցներ, մեկ տարի անց դեպրեսիայի ավելի ցածր մակարդակ են ունեցել, քան այն այցելուները, որոնք գործնականում իրենց բժշկից ստացել են սովորական խնամք։

Կարդալն ավելի գրավիչ է դարձնում
    Բարձր ինտելեկտ ունենալը ձեզ ավելի գրավիչ է դարձնում մարդկանց համար։ Ցանկացած թեմայով զրույց ծավալելու հնարավորությունը և ծանոթության ժամանակ էրուդիցիայով փայլելը ավելի մեծ հնարավորություն են ստեղծում, որ դիմացինը որպես զրուցակից կընտրի հենց ձեզ։

Օգնում է կողմնորոշվել կենսական նպատակների մեջ և հաղթահարել դժվարությունները
    Օհայո նահանգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ որքան շատ է մարդը կարդում, այնքան ավելի շատ է իրեն նմանեցնում գրքի հերոսներին՝ նրանց վարքագիծը տեղափոխելով սեփական կյանք։ Այսպիսով, գիրքը կարող է օգնել գտնել ողջ կյանքի սերը, հաղթահարել խոչընդոտները կամ պարզապես հետևել լավ օրինակի։

Ընթերցողները սոցիալապես ակտիվ են
    Արվեստների ազգային հիմնադրամի անցկացրած  հետազոտությունը ապացուցել է, որ կարդացող մարդիկ ավելի ակտիվ մասնակցություն ունեն մշակութային և հասարակական, ինչպես նաև համայնքային կազմակերպությունների գործունեության մեջ։

Կարդալը լավացնում է հիշողությունը և մտավոր կարողությունները
    Ամեն անգամ, երբ  կարդում եք, դուք մարզում եք ձեր ուղեղը։  Այն անընդհատ նոր կապեր է հաստատում ստացված տեղեկությունը պահպանելու համար։ Հետազոտությունները պարզել են, որ մշտապես կարդացող կամ գրող մարդկանց մոտ մտավոր ակտիվության իջեցումն ավելի դանդաղ է տեղի ունենում, քան այն մարդկանց մոտ, ովքեր հազվադեպ են ծանրաբեռնում իրենց ուղեղը։

Հարստացնում է բառապաշարը
    Կարդալիս առնչվում եք բառերի հետ, որոնք հաճախ չեն գործածվում առօրյա խոսքում։ Եթե որևէ բառ անծանոթ է, պատադիր չէ այն փնտրել բառարանում։ Երբեմն այդ բառի իմաստը կարելի է հասկանալ կոնտեքստից։ Կարդալը ոչ միայն օգնում է հարստացնել բառապաշարը, այլև բարձրացնում է ընդհանուր զարգացվածության մակարդակը։

Զարգացնում է ձեր գրելու հմտությունները
    Կարդալու ընթացքում դուք հաճախ որդեգրում եք տվյալ գրողի ոճը։ Այնպես, ինչպես երաժշտություն լսելը կարող է անդրադառնալ երաժշտի ոճի ձևավորման վրա, այդպես էլ գրողն է ազդում այն մարդու կարողությունների և գրելու վրա, ով իր ընթերցողն է։

Ընթերցողները մարզված են
    Հետազոտությունները ցույց են տվել, որ գիրք կարդացողներն ավելի շատ են զբաղվում մարմնամարզությամբ, քան նրանք, ովքեր քիչ են կարդում։ Նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում մարզասրահում և ավելի լավ են կատարում վարժությունները։

Կարդալն օգնում է ավելի բաց լինել
    Այս տեսակետը պաշտպանում է «Creativity Research Journal» ամսագրում տպագրված հետազոտությունը․գրականությունը բացում է միտքը նոր գաղափարների համար։ Ավելին, մարդիկ, ովքեր հենց նոր կարճ պատմություն են ընթերցել, առանձնանալու կարիք ավելի քիչ են զգում։

Կարդալը հեշտացնում է օտար լեզուներ սովորելը
    Կանոնավոր ընթերցանությունն օգնում է ավելի հեշտ հասկանալ և հիշել նոր նյութը, հատկապես նոր լեզու սովորելիս։

Զարգացնում է լսելու ունակությունը
    Որքան էլ տարօրինակ թվա, կարդալը լավացնում է աուդիո հմտությունները՝ հասկանալի դարձնելով բառապաշարն ու քերականությունը։ Սա հատկապես լավ է արտահայտվում, եթե դուք կարդում եք բարձրաձայն։

Զարգացնում է ստեղծագործական կարողությունները
    Երբ Օբաֆեմի Ավոլաուի համալսարանի դասախոսները տարրական դասարանների կրթական ծրագրերում ներառեցին նաև թեմատիկ կոմիքսները, նրանք նկատեցին, որ պատկերների և բառերի համակցումը բարձրացնում է երեխաների ստեղծագործական կարողությունները։ Գրքերը նման ազդեցություն ունեն նաև մեծահասակների վրա։

Օգնում է կանխել Ալցհայմերի հիվանդությունը
    Տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ կարդալը մարդկանց ավելի քիչ  է հակված դարձնում Ալցհայմերի հիվանդությանը։ Ուղեղը, ինչպես ցանկացած այլ օրգան, կարիք ունի աջակցության և ամրապնդման վարժությունների միջոցով։ Կարդալը իդեալական տարբերակ է։

Միասին կարդալը մտերմացնում է ծնողներին և երեխաներին
    Հոգեբանները կարծում են, որ միասին ընթերցելու ժամանակ ծնողների և երեխաների միջև ստեղծվում է հատուկ կապ, որը երբեք չէր առաջանա, օրինակ՝ միասին հեռուստացույց դիտելու կամ այլ նմանատիպ զբաղմունքի ժամանակ։

Կարդալն օգնում է հաղթահարել ֆինանսական դժվարությունները
    Վիճակագրության համաձայն՝ չկարդացող մեծահասակների 43%-ն ապրում է աղքատության մեջ։ Գրագիտության բարձր մակարդակ ունեցողների դեպքում այդպիսիք կազմում են ընդամենը 4%-ը։

Ընթերցող երեխաները ավելի լավ են սովորում դպրոցում
    Հետազոտությունները հաստատել են, որ երեխաները, ովքեր շատ են կարդում և դրանից հաճույք են ստանում, ավելի լավ են սովորում դպրոցում։ Նրանք հաջողություններ են գրանցում ինչպես քերականության, այնպես էլ մաթեմատիկայի մեջ։

Կարդալը օգնում է հանցագործների վերականգնմանը
    Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ բանտարկյալները, ովքեր բանտում անցել են գրագիտության բարձրացման կուրսեր, 30%-ով ավելի քիչ են հանցանք գործում բանտից դուրս գալուց հետո։

Կարդալը մեզ վերածում է լավ պատմողի
    Ինչքան շատ օտար պատմություններ եք դուք կարդում, այնքան լավ կկարողանաք պատմել սեփական պատմությունները։ Դուք կսովորեք ֆիլտրել անպետք տեղեկությունը և ավելի լավ ներկայացնել կարևորը։ Որքան հետաքրքիր լինեն ձեր պատմությունները, այնքան հետաքրքիր կլինեք դուք ուրիշների համար, այնքան համոզիչ կհնչի ձեր խոսքը։

Ընթերցանությունը դրդում է մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնել
    Ակտիվ ընթերցողները երեք անգամ ավելի շատ են զբաղվում բարեգործական և կամավորական գործունեությամբ։ Կարդալը դրդում է մեզ կարեկցել նրանց, ովքեր վատ վիճակում են և օգնության ձեռք մեկնել։

Աղբյուրը՝ AdMe.ru
Ռուսերենից թարգմանեց Աննա Կարապետյանը