Գըր-քե՜ր, գըր-քե՜ր

Caxkadzor_29.09.12_043
   «Գըր-քե՜ր, գըր-քե՜ր» կանչելով հայ հեղինակները Հյուսիսային պողոտայով անտարբեր անցնող անցորդներին մի վայրկյանով իրենց հորինած գրքերի աշխարհ էին հրավիրում՝ «ստիպելով» գողանալ-տանել գրապահարաններում ցուցադրված, հոգատար ձեռք, ընթերցող աչք փնտրող  գրքերը:Caxkadzor 29.09.12 052
   Այսօր 15:00-ից «Դարձ առ գիրք» փառատոնի շրջանակներում «Արտբրիջ» գրախանութը գրքերի ցուցահանդես-վաճառք էր կազմակերպել: Թեև ներկայացված գրքերը բազմազան էին՝ գիտական, մանկական, ճանաչողական և այլն, դրանց շարքում ուրույն տեղ էր հատկացված ժամանակակից գրականությանը:
   19:00-ից տաղավարում աշխուժությունը շատացավ ժամանակակիցCaxkadzor 29.09.12 042 հեղինակների հայտնվելով: Ընթերցողները հնարավորություն ունեին ոչ
միայն նրանց մակագրությամբ գրքեր տուն տանելու, այլև շփվելու, մտքեր փոխանակելու:
   Հուսամ, նմանատիպ միջոցառումները գրքի մայրաքաղաք հռչակված Երևանում սովորական և պարբերական երևույթ կդառնան առաջիկայում: