Գրեթերթի մրցանակաբաշխության արդյունքները

276882_575361825812879_1123428852_n
   «Գրեթերթ» ամենամյա մրցանակը տրվում է այդ տարի թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության, հրապարակախոսության (ակնարկ, էսսե) և գրաքննադատության համար: Մրցանակակիրներն ընտրվում են հեղինակների և ընթերցողների կողմից` փակ քվեարկությամբ: Իսկ «Գրեթերթի» մրցանակները արժեքավոր գրքեր են:
    Այս տարվա «Գրեթերթի» մրցանակակիրները դարձան`
Գրիգը` «Արձակ» անվանակարգում` «Պուճուր մարդը» պատմվածքի համար,
Մանե Գրիգորյանը` «Պոեզիա» անվանակարգում` բանաստեղծական շարքի համար,
557515 139949439492995 726358940 nԱնի Հակոբյանը` «Թարգմանություն» անվանակարգում` Չ. Բուկովսկու «Քաղաքի ամենագեղեցիկ կինը» պատմվածքի թարգմանության համար, Արքմենիկ Նիկողոսյանը` «Հրապարակախոսություն և էսսե» անվանակարգում` «Ափսոս գրաքննադատությունը» հոդվածի համար, Անի Հովնանյանը`«Գրաքննադատական հոդված» անվանակարգում` ««Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ»» հոդվածի համար: