ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀԵԼ ԵՆ ԵՐԳԻՉ ԲՈԲ ԴԻԼԱՆԻՆ

Bob-Dilan
    2016 թվականին Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է երգիչ, երգահան, պոետ, նկարիչ և դերասան Բոբ Դիլանին «ամերիկյան հզոր երաժշտական ավանդույթների շրջանակում նոր պոետիկ արտահայտություններ ներմուծելու համար»։ Այդ մասին հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:
    Բոբ Դիլանի «Blowin in the wind» և «The Times They Are a Changin» երգերը ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների և հակառազմական շարժումների հիմներն են դարձել։
    BBC-ի հաղորդմամբ գրականության մրցանակը դարձել է այս տարի հանձնվող Նոբելյան վերջին մրցանակը, որի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում:
    2008 թվականի ապրիլին Բոբ Դիլանը ստացել է Պուլիցերյան մրցանակ: Նա արժանացել է նաև Պատվո լեգեոնի շքանշանի և Ազատության նախագահական մեդալի, որն ԱՄՆ -ի բարձրագույն քաղաքացիական պարգևներից մեկն է:
    Հիշեցնենք, որ անցած տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը ստացել էր բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչը: