Գրականության Նոբելյան մրցանակը ստացել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն

patric nobel
Շվեդական ակադեմիան այսօր հրապարակել է 2014-ի գրականության Նոբելյան մրցանակակրի անունը։ Մրցանակը ստացել է 69-ամյա ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն: Պատրիկ Մոդիանոն ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին Փարիզի արևմտյան Բունոլ-Բիյանկուր արվարձանում:

Գրական գործունեությունը սկսել է 1968թ. «Աստղի հրապարակը» վեպով: Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները ինքնակենսագրական բնույթ ունեն և կապված են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիայի շրջափակման հետ:
«Նրա արվեստում հիացնում է այն, որ նրա գրքերն այսպես, թե այնպես միմյանց հետ առնչվում են: Մեկը մյուսի արձագանքն է, ինչն էլ նրա արվեստն ինքնատիպ է դարձնում: Նա մեր ժամանակների Մարսել Պրուստն է»,- ասվում է Շվեդական ակադեմիայի ուղեկից նամակում:

Նոբելյան մրցանակն այս հեղինակի 6-րդ միջազգային մրցանակն է։ Պատրիկ Մոդիանոն հրատարակել է 23 գիրք։ Շվեդական ակադեմիան 8 միլիոն կրոն (1.1 միլիոն դոլար) կտրամադրի գրողին: