Գրական փառատոն Հայաստանում

literature5

    Դեկտեմբերի 1-5-ը Հայաստանում տեղի կունենա Գրական փառատոն: Փառատոնի իրականացնում են՝ ռուսական կողմից Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի ֆոնդը «Դրուժբա նարոդով» և «Օկտյաբր» ամսագրերի հետ համատեղ, Հայաստանից՝ Գրողների միությունը և Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը:

    Փառատոնի նպատակն է ակտիվացնել Հայաստանի գրական գործընթացները, հայտնաբերել նոր անուններ գրականության մեջ և դրանք հասցնել ընթերցողին, ամրացնել կապը Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ ստեղծագործողների միջև, պրոպագանդել ռուս և հայ ժամանակակից գրականությունը, բարձրացնել նրա դերը անհատի զարգացման հարցում, երիտասարդ ստեղծագործողներին սովորեցնել գրական վարպետություն, աջակցել առավել նշանակալից ստեղծագործությունների հեղինակներին՝ հրատարակելով «Երիտասարդ գրականություն» մատենաշարով, 2013թ լավագույն ստեղծագործությունների կատալգում, ինչպես նաև «Դրուժբա նարոդով» և «Օկտյաբր» ամսագրերում:

    Փառատոնի մասնակցության համար գործերն ընդունվում են մինչև նոյեմբերի 10-ը: Ստեղծագործությունը (գիրք, անթոլոգիա, ամսագիր կամ ձեռագիր) հեղինակը ներկայացնում է էլեկտրոնային տեսքով (Word ֆորմատով), ռուսերեն թարգմանությամբ: Ստեղծագործության ծավալը՝ արձակում մինչև 120 հազար նշան, պոեզիայում 200 տող:

    Մրցույթին ներկայացված աշխատանքին կցվում է անկետա (հաստատված ձևով word ֆորմատով), ոիր վրա պետք է նշավծ լինի փոստային և էլեկտրոնային հասցեները, անձնագրային տվյալները, հեռախոս և հեղինակի համառոտ կենսագրությունը:

    Ստեղծագործությունները, անկետան և այլ հնարավոր նյութերն ուղարկել Ֆոնդին «Գրական փառատոն Հայաստանում» նշումով հետևյալ էլ. հասցեով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. : Ընտրությունը կատարում են «Դրուժբա նարոդով» և «Օկտյաբր» ամսագրերի երաշխավորած՝ պոեզիայի և արձակի վարպետները:

    Ֆոնդը երաշխավորում է չտպագրել նյութերն առանց հեղինակին տեղեկացնելու: 
Փառատոնը տեղի կունենա Գրողների միության Ծաղկաձորի ծտեղծագործական տանը: Տրանսպորտի և մնալու ծախսերը հոգում է Ֆոնդը:
     Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել http://aivazovskydb.com/topic.php?id=10802