«Գրեյսը Մոնակոյից» ֆիլմը էկրաններին կհայտնվի դեկտեմբերին

grace-kelly
    Կենսագրական այս ֆիլմը պատմում է Գրեյս Քելիի կյանքի ընտանեկան և անձնական ճգնաժամի մասին, որը ձևավորվել է իր ամուսնու՝ Մոնակոյի իշխանի և Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի բարդ քաղաքական փոխհարաբերությունների ֆոնին: Սա պատմություն է կինոէկրանի լեգենդի, փոքրիկ միջերկրածովյան իշխանության արքայադստեր և ոճի խորհրդանիշ հանդիսցող կնոջ մասին: Ֆիլմի ռեժիսորն է Օլիվյե Դաանը, որը մի քանի տարի առաջ նկարահանեց Էդիտ Պիաֆի կենսագրական «Կյանքը վարդագույնով» ֆիլմը: Նրբագեղ Գրեյս Քելլիի կերպարը կմարմնավորի Նիկոլ Քիդմանը, իսկ Մոնակոյի իշխանին՝ Թիմ Ռոթը: Դերասաններին շքեղ թագավորական ինտերյերում հանդիսատեսը կտեսնի դեկտեմբերի 27-ին, երբ ֆիլմը դուրս կգա պաշտոնական վարձույթի:
Թարգմանեց կինոգետ Անի Հակոբյանը