Գայ Ղազանչյան. անհատական ցուցահանդես

Gay Ghazanchyan
    Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի նորաբաց ցուցասրահում բացվեց երիտասարդ նկարիչ Գայ Ղազանչյանի առաջին անհատական ցուցահանդեսը:
    Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի մոտ 20 գեղանկարչական աշխատանքները, որոնք հեղինակը ստեղծել է վերջին երկու տարիներին (2012-2013թթ.): Ցուցադրված աշխատանքներում գերակշռում է կնոջ կերպարը, քանի որ նկարիչը փորձում է իր ստեղծագործական արվեստում գտնել և ներկայացնել իր համար կնոջ իդեալական կերպարը:
Gay-Ghazanchyan2 Gay Ghazanchyan Gay-Ghazanchyan3
    Այն կանացի կերպարները, որոնց մենք հանդիպում ենք գեղանկարչի  կտավներում, հիմնականում հենց նկարչի վառ երևակայության ծնունդն են: Բնորդների հետ շատ հազվադեպ է աշխատում, քանի որ ինչպես նկարիչը նշեց. «Եթե ինձ որևէ մեկը դուր է գալիս, և այդ անձի մեջ ես տեսնում եմ այն, ինչը  փնտրում եմ իմ կանացի ֆիգուրների համար և որը բացակայում է իմ կողմից հորինված կանացի ֆիգուրներում, ապա նկարում եմ այդ մարդուն»:
Gay-Ghazanchyan
    Ցուցահանդեսին ներկա գտնվող հյուրերը շատ բարձր գնահատեցին Գայ Ղազանչյանի արվեստը, հնչում էին գովեստի և շնորհավորանքի խոսքեր, նկարչին մաղթում նորանոր հաջողություններ:
    Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 15-ը:
Անի Հայկազուն, արվեստաբան