«Էքսպոզիցիա XXI» երիտասարդ երաժշտության փառատոն

expozicia-21
    Ապրիլի 27-29-ը Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի կունենա «Էքսպոզիցիա XXI» երիտասարդ երաժշտության 3-րդ փառատոնը: Փառատոնի մասնակիցները Ռուսաստանի և ԱՊՀ երկրների մինչև 35 տարեկան երիտասարդ կոմպոզիտորներն են, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիայի ուսանող կատարողները:
    Փառատոնի ընթացքում կկատարվի նաև հայ երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի ստեղծագործությունը՝ «Fluming flames» ալտի և դաշնամուրի համար (2012), կատարում են Անաստասիա Լին և Ռուսլան Ռազգուլյաևը:
   Փառատոնը կազմակերպել են ՌԴ Նիժնի Նովգորոդի պետական կոնսերվատորիան, ՌԴ Կոմպոզիտորների միությունը, Նիժնի Նովգորոդի կոմպոզիտորների միությունը, ՌԴ կոմպոզիտորների միության երիտասարդական բաժանմունքը (МолОт), Նիժնի Նովգորոդի երգչախմբային քոլեջը:
    Փառատոնի նպատակն է կոմպոզիտորական վարպետության և կատարողական ժամանակակից արվեստի զարգացումը, կոմպոզիտորի, կատարողի, ունկնդրի դաստիարակությունը, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդական երաժշտության առավել լիարժեք և օբյեկտիվ ներկայացումը, փորձի և գաղափարների կենդանի փոխանակումը:
    Փառատոնի ընթացքում բացի համերգներից կլինեն դասախոսություններ՝ նվիրված ժամանակակից երաժշտությանը, հանդիսավոր հանդիպումներ այն կոմպոզիտորների հետ, ում ստեղծագործությունները կատարվելու են փառատոնի ընթացքում: