ԵՍ ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՄ, ԲԱՅՑ ԴՐԱ ՄԵՋ ՈՉ ՄԻ ՎԱՏ ԲԱՆ ՉԿԱ

Ornella-Muti
«Ոսկե Ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին։ Ստորև ներկայացնում ենք Մուտիի մտքերը, որոնք տեղ են գտել ornellamuti.ru կայքում։


«Դերասանի մասնագիտությունը մարմելադ չէ»։
«Շատ կարևոր է ներդաշնակությունը ինքդ քո և մասնագիտությանդ միջև»։
«Կինոն տալիս է էմոցիաներ, արթնացնում զգացմունքներ, և կարևոր չէ՝ ինչ հավատի հետևորդ են կինոյի ստեղծողները՝ մահմեդականության, քրիստոնեության, թե բուդդիզմի»։
«Երբ նկարահանումներն ավարտվում են, ես մնում եմ մենակ, ասես անապատում»։
«Ես չէի կարող հաջողության հասնել Հոլիվուդում, քանի որ տիպիկ եվրոպական դերասանուհի եմ։ Հոլիվուդում հաջողության հասնելու համար պետք է հատուկ մրցակցային ոգի ունենալ։ Ես այն չունեմ»։
«Պետք է լավ անես քո աշխատանքը՝ ներդնելով քո սիրտն ու հոգին»։
«Սոֆի Լորենի հետ համեմատվելը անիմաստ է։ Սոֆին մնում է Սոֆի»։
«Հաջողությունն ինձ համար ազատության հոմանիշն է»։
«Այն ամենն, ինչ ինձ դուր չի գալիս մարդկանց մեջ ես փորձում եմ գտնել իմ մեջ և ազատվել դրանից։ Այն, ինչ դուր է գալիս փորձում եմ ընդօրինակել»։
«Քչախոս եմ։ Միշտ փորձել եմ ստվերում մնալ և հետևել մյուսներին»։
«Միշտ շատ վախկոտ եմ եղել։ Հիմա էլ եմ այդպիսին»։
«Ես սենտիմենտալ եմ, բայց դրա մեջ ոչ մի վատ բան չկա»։
«Երեխաներիս հետ հարաբերություններն ինձ համար առաջին տեղում են»։
«Ներաշխարհը լույս է տալիս յուրաքանչյուր մարդու։ Այդ լույսը հենց այն է, ինչ մենք գեղեցկություն ենք անվանում»։
Ռուսերենից թարգմանեց Աննա Կարապետյանը