Երիտասարդ գիտնականներն ամփոփեցին տարին

EGAC
    Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Հայացք» մամուլի ակումբում 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան  ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը:
     Հյուրերը ամփոփեցին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության  2013 թվականի ծրագիրը»՝ նշելով, որ մի շարք երիտասարդ գիտնականներ՝ տարբեր մասնագիտական բնագավառներից, մասնակցել են մի շարք միջազգային գիտաժողովների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, հրատարակել են մի շարք գիտական հոդվածներ, մոտ 700 հոգի վերջին վեց ամսվա ընթացքում ստացել են դրամաշնորհներ և այլն:
    Անցնող տարին նաև հագեցած էր նոր համագործակցություններով՝ ինչպես արտասհմանյան անհատ գիտնականների, այնպես էլ արտասահմանյան գիտական կազմակերպությունների հետ, ինչը շարունակական բնույթ է կրելու: Հյուրերը կարևորեցին նաև ներքին համագործակցությունները, որոնք նախատեսում են  հետագայում էլ ավելի ամուր հիմքերի վրա շարունակել:
    Անցնող տարվա ընթացքում կազմակերպվել են թրեյնինգ-սեմինարներ, որին մասնակցել է շուրջ 100 երիտասարդ գիտնական: Այս ծրագրի նպատակն է  նպաստել գիտության զարգացմանը և աջակցել գիտության ոլորտի սերնդափոխությանը՝ պատրաստելով նոր կադրեր, այդ թվում՝ երիտասարդ տնօրեններ, փոխտնօրեններ, գիտ.քարտուղարներ, գիտաշխատողներ և այլն, ովքեր ապագայում դառանլու են նաև թոփ-մենեջերներ:
    Ընդհանուր առմամբ Գևորգ Վարդանյանը և Կառլեն Խաչատրյանը անցնող տարին գնահատեցին բարեհաջող:
    Ինչ վերաբերվում է 2014 թվականի առաջիկա ծրագրերին, ապա Գ.Վարդանյանը նշեց, որ շարունակվելու են ֆինանասվորումները երիտասարդ գիտնակններին գիտական գործուղումների, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար, գիտական դրամաշնորհների տրամադրման և մրցանակաբաշխության անցկացման և ֆինասավորման համար: Նախատեսվում է նաև տարբեր գիտական թեմաներով ձեռնարկների և գրքերի հրատարակում, աջակցելու են երիտասարդ գիտնակններին ձեռք բերել գիտական նոր  սարքավորումներ և նյութեր:
     Կ.Խաչատրյանն էլ իր հերթին նշենց, որ 2014 թվականին կգործի նաև երիտասարդ գիտնակնների աջակցության ծրագրի պաշտոնական կայքէջը, ուր տեղ կգտնեն գիտական նորություններ, հաշվետվություններ, գիտական առաջարկություններ, ինչպես նաև  շտեմարան երիտասարդ գիտնականների համար, որի արդյունքում  հնարավոր կլինի նաև ճշտել պոտենցիալ շահառուների քանակը: 
Անի Հայկազուն