«Ձայնի բառերը» Ականաթում

55556666666665555555
    Հոկտեմբերի 25-ին «Ականաթ» գրադարան-սրճարանում հավաքվել էին երիտասարդ բանաստեղծներ և արձակագիրներ, գրականագետներ և պարզապես ընթերցողներ, գրականությամբ հետաքրքրված մարդիկ: Հավաքվել էին մասնակցելու երեք նոր աուդիոգրքերի շնորհանդեսին: Աուդիոգրքերը տպագրվել են երիտասարդ ստեղծագործողների ջանքերով և «Երիտասարդական բանկի» աջակցությամբ: 
   «Ձայնի բառերը» ժամանակակից գրականության աուդիոգրքին էին միացել նաև Մարգրիտ Դյուրասի «Սիրեկանը» և «...Երեկոն ինչպես վաղամեռիկ Չարենց» աուդիոգրքերը: Վերջինս պարունակում է երկրաշարժից զոհված երեք բանաստեղծների` Տանյա Հովհաննիսյանի, Հայկանի Տոնոյանի և Արարատ Մկրտումյանի բանաստեղծությունները:
    «Աուդիոգրքերը իրոք շատ կարևոր ալտերնատիվ տարբերակ են, մանավանդ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց դեպքում, որոնց համար անհասանելի է ժամանակակից գրականությունը»,-նշում է բանաստեղծ Արամ Մամիկոնյանը և ավելացնում, որ այնուամենայնիվ, երբ պոեզիան ընթերցում ես մեկ ուրիշի համար , սպանում ես այն, քանի որ ձայնի միջոցով բառերը մաշկափոխվել էին անճանաչելիության աստիճան:
     Աուդիոգրքերի կարևորության մասին փաստեց նաև կույրերի երեկոյան դպրոցի տնօրեն Ալվարդ Հովսեփյանը, ով ևս ներկա էր շնորհանդեսին. «Այս նոր աուդիոգրքերը ցանկալի ու սպասված նվերներ են մեր դպրոցի աշակերտների համար»:
                                                                                                                                         Աննա Կարապետյան