Դժվար է նկարել դիտողների հայացքի ներքո

david gabrielyan
    Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, VisualGap ցուցասրահում «Հանդիպում արվեստագետների հետ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում նկարիչ Դավիթ Գաբրիելյանի հետ:
    Ծրագրի շրջանակներում հրավիրված յուրաքանչյուր արվեստագետ ներկայացնում է իր գործունեությունը, մտորումները իրեն հուզող թեմաների շուրջ, ցուցադրում է այն տեխնիկաներն ու նյութերը, որոնք սովորաբար օգտագործում է ստեղծագործություններում:
    Նկարչի համար հանդիպումը լի էր նոր զգացողություններով. «Նմանատիպ ծրագրի առաջին անգամ եմ մասնակցում: Զգացողություններն ու տպավորությունները հիանալի են: Ճիշտ է, մի փոքր դժվար էր բազմաթիվ քեզ հետևող հայացքների ներքո նկարելը, իհարկե, դա նույնը չէ ինչ-որ մենակ նկարելը, բայց ամեն դեպքում դա խոչընդոտ չհանդիսացավ աշխատանքը ավարտին հասցնելու համար: Շատ հետաքրքիր աշխատանքային միջավայր էր: Ինձ դուր եկավ»:
david-gabrielyan    Ներկաները, որ հիացմունքով և մեծ հետաքրքրությամբ էին դիտում, թե ինչպես էր ստեղծվում աշխատանքը, անկեղծ հիանում էին նկարչի վարպետությամբ, տեխնիկայի, սահուն վրձնահարվածներով, մանրակրկիտ և նուրբ մշակումներով:
    Աշխատանքը, որը դարձավ «Գրատախտակ» շարքի աշխատանքներից մեկը, փաստորեն ստեղծվեց նկարչի վրձնով՝ դիտողի, այս դեպքում մի շարք արվեստը սիրող և գնահատող դիտողների  անմիջական մասնակցությամբ:
david gabrielyan    Դավիթ Գաբրիելյանը սովորել և ավարտել է Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարավեստի ուսումնարանը, Խ. Աբովյանի անվան մանակավարժական ինստիտուտը՝ գեղանկարչության դաստիարարակության ֆակուլտետը: Խմբակային և անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանի Նկարիչների միությունում՝ «Մեկական աշխատանքի» ցուցահանդես, «Խմբակային ցուցահանդես»՝ Չեխիայում, անհատական ցուցահանդեսներ Հայաստանում՝ «No comment» և «Գրատախտակ»: «Դալան» ցուցասրահի հիմնադիր անդամ է 2010թ.: 
 
Արվեստաբան Անի Հայկազուն