Հայ հեղինակավոր կոմպոզիտորների համաշխարհային պրեմիերաներ՝ ամերիկյան Dilijan Chamber Music Series 10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում

dlijan_chamber_music_series
    Dilijan Chamber Music Series կամերային երաժշտության փառատոնը ստեղծման պահից ի վեր Լոս Անջելեսի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է ջութակահար Մովսես Պողոսյանը, ով մշտապես համագործակցում է միջազգային համբավ ունեցող երաժիշտների հետ, ինչպիսիք են Կիմ Քաշքաշյանը (ալտ), Ռոհան դե Սարանը (թավջութակ), Թոնի Առնոլդը (սոպրանո), Կունիկո Կատոն(հարվածայիններ), Իդա Կավաֆյանը (ջութակ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Անտոնիո Լիսին(թավջութակ) և ուրիշներ։ Հատկանշական է այն, որ գործունեության 10 տարիների ընթացքում փառատոնը մի շարք նոր ստեղծագործությունների պատվերներ է իրագործել, որոնցից մեծ մասը պատկանում է հայ ժամանակից կոմպոզիտորների գրչին։
    Այս տարվա հոբելյանական 10-րդ փառատոնի ծրագիրը նույնպես լի է պրեմիերաներով: Համաշխարհային դասականների հետ մեկտեղ առաջին անգամ հնչելու են Տիգրան Մանսուրյանի, Աշոտ Զոհրաբյանի, Վաչե Շարաֆյանի, Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Մարտին Ուլիխանյանի, Աշոտ Քարթալյանի և Քրիստափոր Նաջարյանի նոր ստեղծագործությունները։ Դեկտեմբերյան համերգում ընդգրկված է նաև System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանի «100 տարի» ստեղծագործությունը՝ գրված Ջոն Փսատասի հետ համատեղ և նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
 
ԾՐԱԳԻՐ
26 հոկտեմբեր 2014 | Zipper համերգասրահ | 15:00
Հենրի Փըրսելլ - 2 ֆանտազիա
Յոզեֆ Հայդն - Լարային կվարտետ op. 74 n2
Վաչե Շարաֆյան - Divertissement (համաշխարհային պրեմիերա)
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ - Լարային կվինտետ K.516 
 
14 դեկտեմբեր 2014 | Zipper համերգասրահ | 15:00
Մաքս Բրուխ - Պիեսներ op.88
Քրիստափոր Նաջարյան - 6 դուետ (համաշխարհային պրեմիերա)
Սերժ Թանկյան - 100 տարի (համաշխարհային պրեմիերա)
Պյոտր Չայկովսկի - Հուշեր Ֆլորենցիայից op.70 
 
18 հունվար 2015 | Zipper համերգասրահ | 15:00
Ջորջե Էնեսկու - Ջութակի սոնատ թիվ 3 op.25
Արթուր Ավանեսով - Toenen die seligen Saiten Apolls
Տիգրան Մանսուրյան - նոր ստեղծագործություն (համաշխարհային պրեմիերա)
Ֆելիքս Մենդելսոն - Լարային կվարտետ թիվ 2 op.87
   
22 փետրվար 2015 | Zipper համերգասրահ | 15:00
Լուչանո Բերիո - Sequenza III
Աշոտ Քարթալյան - նոր ստեղծագործություն (համաշխարհային պրեմիերա)
Արամ Հովհաննիսյան - Pachyan Fragments (համաշխարհային պրեմիերա)
Տիգրան Մանսուրյան - 5 բագատել
Յոհաննես Բրամս - Դաշնամուրային տրիո թիվ 3 op.101 
 
22 մարտ 2015 | Zipper համերգասրահ | 15:00
Հենրի Փըրսելլ - Լարային ֆանտազիաներ
Բենջամին Բրիտտեն - Լարային կվարտետ թիվ 2 op.36
Դանիել Սեդգվիկ - նոր ստեղծագործություն (համաշխարհային պրեմիերա)
Ղազարոս Սարյան - Լարային կվարտետ թիվ 2
Դմիտրի Շոստակովիչ - Պրելյուդ և Սկերցո 
 
26 ապրիլ 2015 | Zipper համերգասրահ | 15:00
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ - Լարային կվարտետ K.421
Աշոտ Զոհրաբյան - նոր ստեղծագործություն (համաշխարհային պրեմիերա)
Մարտին Ուլիխանյան - նոր ստեղծագործություն (համաշխարհային պրեմիերա)
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ - Լարային կվարտետ K.575