«Բնություն և Թվայնացում» նախագիծը «UAMO PLAY TIME»-2013 փառատոնում

Bnutyan tvaynacum
    Այս տարի փետրվարի 21-24-ը Գերմանիայում անցկացվող UAMO արվեստի փառատոնին մասնակցում էին Հայաստանից երկու արվեստագետ՝ Լևոն Ֆլջյանը և Գոհար Պետրոսյանը՝ «Բնություն և Թվայնացում» նախագծով:
    «Բնություն և Թվայնացում» նախագիծը տեղի է ունեցել 2012թ.-ի հոկտեմբերի 20-ին Գյումրիում՝ Գալլերի 25-ում: Այն մաս էր կազմում «PLAY TIME» խորագիրը կրող UAMO փառատոնի: Փառատոնը միավորում է արվեստի և մշակույթի էնտուզիաստներին: 
    UAMO PLAY TIME-2013Ամեն տարի Գերմանիայի Մյունխեն քաղաքում սկսած 2003 թվականից կազմակերպվում է  UAMO չորսօրյա արվեստի փառատոնը: Գերմանիայի  UAMO փառատոնն իրենից ներկայացնում է արվեստի և մշակույթի էնտուզիաստների միավորում  արվեստագետների հետ: UAMO-ն իրեն համարում է հարթակ բոլոր տեսակի արվեստագետների համար և 2004 թվականին տեղի ունեցած առաջին փառատոնից մինչ այսօր ավելի քան 300 արվեստագետներ շուրջ 20 երկրներից ներկայացրել են իրենց աշխատանքները: Կազմակերպության նպատակն է միջկարգապահական մակարդակով աջակցել տեղի և միջազգային արվեստագետներին:
    Բովանդակային առումով՝ ծրագիրն այսօր բացի ընթերցումներից և երեկոյան միջոցառումներից ներառում է նաև դասընթացներ, որտեղ այցելուները կարող են ցուցաբերել ստեղծագործական ակտիվություն: 
    UAMO PLAY TIME 2013Փառատոնի թեման, որով արվեստագետները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, ամեն տարի տարբեր է լինում:
    Սկսած 2011 թվականից, բացի ամենամյա արվեստի փառատոնից, տեղի է ունենում նաև UAMO Քաղաքային Տուրը (City Tour), որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է համապատասխան քաղաքների արվեստագետների վրա: 

    Քաղաքային տուրի ընթացքում ներկայացված բոլոր աշխատանքները ցուցադրվեցին նաև Մյունխենում 2013թ. փետրվարի 21-24-ը` ՔԱՄԿ Արվեստի Փառատոնի ընթացքում: Այն բաղկացած էր պայմանական 4 հատված-ցուցասրահներից:
    Առաջինը «Ծրագրեր» անունով սրահն էր, որտեղ անցկացվում էին տաբեր տեսակի workshop-եր ART-մարտեր, համերգներ և ներկայացումներ:
2-րդը «Ցուցահանդես» սրահն էր, որտեղ ներկայացված էին արվեստագետներ, ովքեր անհատապես դիմել էին մասնակցության համար տարբեր երկրներից` ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Պորտուգալիա:
    3-րդ՝ «Քաղաքային Տուր» սրահում ներկայացված էին մասնակից քաղաքների արվեստագետների նախագծերը և աշխատանքները, որոնք հիմնականում ներկայացնում էին պատկերասրահները կամ ժամանակակից արվեստի հաստատությունները:
     4-րդը «Վիդեոցուցադրություն» սրահն էր: Մեծ  էկրանի վրա ցուցադրվում էին ՎիդեոԱրտերը:
UAMO PLAY TIME UAMO-PLAY-TIME   
    Փառատոնի 4 օրը, հագեցած լինելով տարատեսակ միջոցառումներով, դասընթացներով, համերգներով, ստեղծել էր  հաճելի և դինամիկ մթնոլորտ` ավելի շատ գրավելով հանդիսատեսների ուշադրությունը: Արվեստագետների նոր կապերի հաստատումը, ինչպես նաև փորձի փոխանակումը, անշուշտ, հետագայում իրենց արդյունքը ցույց կտան ապագա համատեղ նախագծերում:
    Գյումրեցի արվեստագետներ Գոհար Պետրոսյանի և Լևոն Ֆլջյանի կողմից ներկայացված  Gallery 25-ը ողջունվեց և մեծ հետաքրքրություն առաջացրեց  փառատոնի և մյունխենյան հանդիսատեսի մոտ:
   Փառատոնից հետո Գյումրիում մարտի 17-ին Berlin Art hotel-ում կազմակերպվեց փառատոնի պրեզենտացիան: 
   
    UAMO-2013«Բնություն և Թվայնացում»
    Բնությունը մեր կողմից ընկալվող զգայարան է և վերլուծության ենթարկված մեր իրականության պատկերը, որն ամեն ոք արտահայտում է յուրովի:
 Ժամանակի ընթացքում առնչվելով թվային տեխնոլոգիաների հետ, սկսեցինք փոխել մեր պատկերացումը իրականության մասին՝ տեղափոխելով այն մեկ այլ՝ թվային աշխարհի կամ վիրտուալ իրականության դաշտ:
    Վիրտուալ իրականությունը իրենից ներկայացնում է մի դաշտ, որը շոշափելի չէ և գոյություն ունի միայն մեր պատկերացման, համակարգչի կամ համացանցի մեջ՝ կազմելով մեր առօրյայի և  իրականության անբաժան մասը: 
    Մարդը արտահայտման և ինֆորմացման պրոցեսում դադարում է ճանաչել ժամանակային և տարածական սահմանափակումը՝ հարաբերական իմաստով կտրվելով բնական մարդկային շփումից և տեղափոխվում մեկ այլ թվային դաշտ:
Levon Fljyan-UAMO Play Time-2013 Gohar Petrosyan-UAMO Play Time-2013
    Բնություն և Թվայնացում» նախագիծը միտված է անդրադառնալ Բնություն-մարդ-թվային աշխարհ հարաբերությանը և ընկալմանը:
    Ի՞նչ լաբիրինթներ կան այդ հարաբերությունների մեջ: Կա՞ արդյոք ելք այդ հարաբերության լաբիրինթից և եթե կա՝ դեպի ո՞ւր:
    Վերադառնալ դեպի բնությո՞ւն, թե՞ փորձել գտնել մեկ այլ հարթություն (իրականություն) ապրելու, շփվելու համար, թե մնալ այդ լաբիրինթում և ենթարկվել դրա կանոններին՝ ընկալելով այն որպես խաղի ժամանակ, արվեստի ժամանակ, ապրելու ժամանակ:
 
Լևոն Ֆլջյան
Գալերի 25
 
Գյումրիի ծրագրի համադրող
Լևոն Ֆլջյան
 
Արվեստագետներ
Լևոն Ֆլջյան
Գոհար Պետրոսյան