Բեռլինի 63-րդ կինոփառատոնը

berlinale2013
       Փետրվարի 7-17-ը տեղի կունենա Բեռլինի 63-րդ կինոփառատոնը: Այն աշխարհի ամենահայտնի կինոփառատոներից է և իր հռչակով ու կարևորությամբ չի զիջում Կաննի և Վենետիկի կինոփառատոներին: Ակնկալվում է, որ այս տարի կինոփառատոնին կմասնակցեն   կինոարտադրության 19000 պրոֆեսիոնալներ 120 երկրներից:
    Բեռլինի կինոփառատոնի մրցույթային ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Կողմնակի ազդեցություններ» և իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Փակ վարագույրը» ֆիլմերը: Մրցութային ծրագրի մասնակիցների նախնական ցուցակը հրապարկվել էր 2012թ. դեկտեմբերի սկզբին:
    Բացի այդ, մրցանակի համար կպայքարեն գերմանացի Թոմաս Արսլանի «Ոսկին», ամերիկացի Ֆրեդերիկ Բոնդի «Չարլի Քանթրիմենի անխուսափելի մահը», ֆրանսիական «Կամիլա Կլոդել 1915» և «Իմ ճնապարհին», բոսնիացի Տանովիչի «Մեկ դրվագ երկաթի գողի կյանքից», ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հոլանդիայի համատեղ նկարահանած «Միանձնուհին»:
    Կինոփառատոնի ժյուրիի նախագահը կլինի հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայը: