ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՍԵԼԻՆՋԵՐԸ

0-0-000000
 1950-ական թվականներին Ջերոմ Սելինջերը արգելել էր էկրանավորել իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Փրկիչը տարեկանի արտում» վեպը։ Դատելով նրա վարած կենսակերպից՝ գրողն առհասարակ մարդկանց չի սիրել։ «Պայքար տարեկանի արտում» ֆիլմը (ֆիլմի անվանումը հատուկ է այսպես ընտրվել, որպեսզի շփոթմունք չառաջացնի հանդիսատեսի մոտ) կպատմի, թե ինչու այդպես ստացվեց, գրում է readrate.com կայքը։

 Ռեժիսորի Դենի Սթրոնգի համար ֆիլմը դեբյուտային է։ Ֆիլմում շատ են կանխատեսելի կադրեր ստեղծագործողի անորոշության մասին։ Երիտասարդ Սելինջերը վիճում է ավտորիտար հոր հետ, խուսափում է ընտանեկան բիզնեսից, սիրավեպեր է սկսում տարբեր գեղեցկուհիների հետ, մի փոքր գրում և անվերջանալի խոսակցություններ է սկսում դասախոս Ուիթ Բերնեթի հետ։ Աստիճանաբար նրա մտքում սկսում է զարգանալ հմայիչ պորտաբույծ Հոլդեն Քոլֆիլդի կերպարը, որը հենց իրեն է նման։

 Ինքն իրեն գործի մղելու, գրե՞լու, թե՞ չգրելու անորոշությունից դուրս գալու համար Սելինջերը ինքնական գնում է պատերազմի։ Եվ վերադառնում բոլորովին ուրիշ մարդ դարձած, ով ընդունակ է մեծ սիրո, հակադրվել ամբոխի կարծիքին և փառքի հենց կեսին ինքնակամ ճգնավոր կյանք վարելու գնալ։

 Շնորհիվ ֆիլմի հիմքում ընկած Քենեթ Սլավենսկիի «Ջ․Դ․Սելինջեր․ Գնալով տարեկանի միջով» ինքնակենսագրական գրքի՝ մենք ականատաես ենք լինում գրողի մասին արժեքավոր փաստերի։

 readrate.com կայքի հաղորդմամբ՝ ֆիլմը ամերիկյան և ռուսական վարձույթում է հայտնվել դեկտեմբերի 7-ից։