Ազդեցություններ: Նշանավոր ռեժիսոր Ալեխանդրո Խոդորովսկին, մանդալաները, ացտեկների օրացույցը, հայր Ֆրեյդը

alejandro-jodorowsky
    Չիլիացի նշանավոր ռեժիսոր Ալեխանդրո Խոդորովսկին գործնականում վաղ 1970-ականներին հայտնագործել է կեսգիշերային կինոն: Նրա սերմնատու ֆիլմերը՝ «El Topo»-ն և «Սրբազան լեռը»՝ երկուսն էլ նկարահանված Մեքսիկայում (վերջինս Ջոն Լենոնը ֆինանսավորեց 1 մլն դոլարի չափ), հոգևոր էին, տարօրինակ և վիզուալ տպավորիչ: Առաջարկելով այլընտրանքային իրականության և միստիկ ծեսերի անկումային մտապատկերներ՝ ֆիլմերը դարձան այդ ժամանակաշրջանի լսարանի սիրելին, ինչպես նաև տարբեր սերունդների ուսանողների՝ մինչ օրս: 84-ամյա ռեժիսորը, որն ապրում է Փարիզում, վերջերս վերադարձավ իր ծննդավայր Թոքոփիլա՝ Չիլի՝ նկարելու «Իրականության պարը» ("The Dance of Reality") ինքնակենսագրական ֆիլմը, որը հիպնոտիկ սյուրռեալ ֆանտազիա է: Ֆիլմը, որն այժմ հասանելի է Netflix-ում, անցյալ տարի Կաննի փառատոնի պրեմիերայի ժամանակ արժանացել է հոտնկայս օվացիաների:
    Ռեժիսորի կինը՝ Պասկալ Մոնտանդոն-Խոդորովսկին, լուսանկարել է ամուսնու անձնական հավաքածուի իրերը, որոնք բանալիներ են տալիս նրա ազդեցությունները հասկանալու համար: Խոդորովսկու ` այս իրերին տված մեկնաբանությունները շատ նման են իր ֆիլմերին՝ խորհրդավոր և անբացատրելի:
    
jodorowski
Խադարովսկին: Որպես երեխա, ասում է Խոդորովսկին, «ես նույն մարդն էի: Մենք բոլորս հանճարներ ենք ծնվում: Ընտանիքը, հասարակությունը և մշակույթն է, որ խեղում են մեզ»: 

jodorowski-a
Հայր Պիոն և Զիգմունդ Ֆրեյդը: «Գիտական միտքը և զարմանալի անգիտակցականը նույն օվկիանոսի երկու ալիքներն են»: 

jodorowski-al
Անգլուխ սուրբը: «Երբ նա կորցրեց իր գլուխը, սովորեց իր սրտի անաղարտությունը»: 

al-jodorowski     
Մուլադհարա չակրան: «Թռչունի հոգևոր էներգիան, որ միացել է փղի սեռական էներգիային»:

06jodorowski
Ֆրանսիայի Շարտր տաճարի լաբիրինթը: «Մանդալան ցույց է տալիս, որ հոգևոր կյանքը չունի խոչընդոտներ: Եթե դու շարժվես նրանով առանց շեղվելու, կհասնես քո անմահ կենտրոնին»:

jodorowski- 
Ացտեկների արևային օրացույցը: «Քարին փորագրված մեկ այլ մանդալա, որ սովորեցնում է արևի իմաստնությունը՝ որպես հավերժական կյանքի սիմվոլ»: 

jodorowski a
Ալբրեխտ Դյուրերի «Մելանխոլիա» փորագրությունը: «Դետալների բազմությունը թաքցնում է՝ ինչն է կարևոր: Սա կախարդական քառակուսի է, որ բացահայտում է թվերի վսեմ գեղեցկությունը»:

Նյութը թարգմանվել է «The New York Times»-ից: