Այսօր կյանքից հեռացավ արձակագիր Լևոն Խեչոյանը

levon-khechoyan
    Այսօր կյանքից հեռացավ հայ արձակի լավագույն անուններից մեկը՝ Լևոն Խեչոյանը: Նրա մահը մեծ կորուստ էր հայ գրականության համար: Խեչոյանը միշտ սիրված է եղել ինչպես իր գրականությամբ, այնպես էլ իր ինքնատիպ, ուժեղ Մարդ տեսակի համար: 
    Cultural.am-ը ցավակցում է Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ընթերցողներին: 
   «Եվ քանի որ ԴՈՒ ԱՍԱՑԻՐ. Աստված կատարյալ է: Աստված ասելով՝ դու պիտի նկատի ունենաս ամբողջ Տիեզերքը, որովհետև էդ ուժով է Տիեզերքը լցված: Բայց դու տես` Տիեզերքն ինչ կատարյալ է: Էս երկրագնդի վրա եթե մի բողոքող լինի, ես եմ լինելու, հասկանում ես` ինչ նկատի ունեմ՝ էս իմ վիճակով, էս իմ հիվանդությամբ: Բայց ես ի լուր ամբողջ Տիեզերքի ասում եմ՝ էս աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը ես եմ։ Եվ քանի որ ԴՈՒ ԳԻՏԵԻՐ՝ ԻՆՉ ԷԻՐ ԱՍՈՒՄ, թույլ տուր ասեմ այն, ինչ գիտեմ ես՝ Լույս կդառնա քո հոգին ու լույս կտա կատարյալի՝ Տիեզերքի՝ Աստծո Լույսի մի հյուլե»։
                                                                                                                                         Լևոն Խեչոյան