Այսօր հայտնի կդառնան «Օսկարի» թեկնածուների անունները

oscar
    Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան այսօր երեկոյան կհայտարարի «Օսկար»-ի թեկնածուների անունները: Թեկնածուների անունները կհայտարարեն ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսն ու դերասան Քրիս Հեմսվորթը։ Իսկ մինչ այդ կինոքննադատները կանխատեսումներ են անում, ըստ որոնց՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կներկայացվեն «Ձգողականություն», «Ուոլ սթրիթի գայլը», «Ստրկության 12 տարի», «Նեբրասկա» և «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերը։ «Լավագույն դերասան» անվանակարգում, ըստ այս նույն կանխատեսումների, կներկայացվեն Լեոնարդո դի Կապրիոն («Ուոլ Սթրիթի գայլը»), Չիվետել Էջիոֆորը («Ստրկության 12 տարի»), Թոմ Հենքսը («Կապիտան Ֆիլիփս»), Մեթյու Մակոնահին («Գնորդների դալասյան ակումբը»), Բրյուս Դերնը («Նեբրասկա»):
    «Լավագույն դերասանուհի» անվանակարգում կանխատեսումները հետևյալն են՝ կներկայացվեն Սանդրա Բալոքը («Ձգողականություն»), Քեյթ Բլանշետը («Ժասմին»), Էմի Ադամսը («Խարդախություն ամերիկյան ձևով») և Ջուդի Դենչը («Ֆիլոմենա»)։ Հիշեցնենք, որ այս տարվա օսկարակիրների անունները հայտնի կդառնան մարտի 2-ին՝ «Դոլբի» կինոթատրոնում։ Սա «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունն է: