Ատոմ Էգոյանը նոր ֆիլմ է ծրագրում

egoyan

   Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը շարունակում է դերասանների հավաքել իր «Գիշերվա թագուհին» թրիլերի համար, որի նկարահանումները կսկսվեն արդեն փետրվարին: Ռայան Ռեյնոլդսը կատարում է հոր դերը, որի դստերը առևանգել են 8 տարի առաջ: Դոուսոնը կկատարի խուզարկուի դերը, որը հետաքննում է հանցագործությունը, հայտնում է kinopoisk-ը:

   Էգոյանը վերջերս է ավարտել «Սատանայի հանգույցը» կրիմինալ դրամայի նկարահանումները, որը պատմում է երեք տղաների սպանության մեջ մեղադրվող դեռահասների մասին: Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան տեղի կունենա 2013թ. մայիսին:

   «Գիշերվա թագուհին» ֆիլմում Ռայան Ռեյնոլդսի հերոսից առևանգում են նրա դստերը: Անցնում է 8 տարի, և հայրը մի շարք հանցանշաններ է գտնում, որոնք վկայում են, որ նրա 17-ամյա դուստրը ողջ է: Որոնումներում նրան կօգնի Ռոզարիո Դոուսոնի հերոսուհին: