Աստված հոգիդ լուսավորի, Հովհաննես Գրիգորյան

Hovhannes-Grigoryan

   Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ քարտուղար, գրականություն մտնող երիտասարդ գրողների ու գրականագետների մշտարթուն ուղեկից Հովհաննես Գրիգորյանը: Մեզ համար անփոխարինելի է նա, և ոչ ոք երբեք չի գա լրացնելու այն բացը, որ մնաց 60-ականների բացառիկ անուններից մեկի վախճանից հետո: Cultural.am կայքը իր վշտակցությունն է հայտնում բանաստեղծի, սիրված մարդու ընտանիքի անդամներին, ընկերներին և ընդհանրապես նրա արվեստի սիրահարներին: «Երբեք չմեռնես». ահա գրիգորյանական ավանդը մեզ: Նա մեր կողքին կմնա միշտ:
    Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին` ժամը 18:00-ին, Երևան, Ավան, Թումանյան թաղ., շենք 10, բն. 11 հասցեում, հուղարկավորության արարողությունը՝ 12:00-14:00՝ Կամերային երաժշտության տանը: