Աշխարհը մանկան աչքերով

mankakakn cucahandes-2013
    Արդեն 5-րդ տարին է, ինչ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում անցկացվում է մանկական ցուցահանդես՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
    Այս տարի նույնպես բարի ավանդույթի համաձայն հունիսի 1-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահն իր դռները բացեց արվեստասեր մանուկների առաջ՝ ցուցասրահի պատերը ողողելով մանկական աշխատանքներով:
mankakan cucahandes    Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն ունեցան ակադեմիայի դասախոսների և աշխատակազմի երեխաները՝ ցուցադրելով իրենց աշխատանքները: Մանկական ցուցահանդեսին մասնակցեց 45 երեխա: Ցուցահանդեսի ամենափոքր մասնակիցը երկու տարեկան էր, ամենամեծը՝ տասներկու:
    Հինգ տարի շարունակ հունիսի 1-ին ԵԳՊԱ-ի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը հյուրընկալում է մանուկներին և նրանց հետ միասին բոլորին մանկանալու հնարավորություն տալիս: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այս բացառիկ ցուցահանդեսը վկայությունն է մանկական հոգու և մտքերի պարզության ու մաքրության, նրանց երևակայության թռիչքի անսահմանության:
mankakan cucahandes-2013    Այդ հրաշալի առիթը բաց չթողնելով՝ ցուցահանդեսի ներկաները մանուկների հետ մանկացան՝ դառնալով նրանց կախարդական հեքիաթի հերոսներ:
    Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, շնորհավորելով ներկաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, ուրախությամբ նշեց, որ արդեն 5 տարի շարունակ ակադեմիայի ցուցասրահն իր հարկի տակ ընդունում է տաղանդավոր մանուկների և հույս հայտնեց, որ այս բարի ավանդույթը կպահպանի իր շարունակականությունը:
cucahandes-2013    Ինչպես նշեց արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ղազարյանը, նման ցուցահանդեսները նկարիչների, քանդակագործների, դիզայներների, դասախոսների, ինչպես նաև ուսանողների համար կարող են և մտքի թռիչքների առիթ տալ:
    «Նկարները նայելիս՝ անգամ կարելի է տեսնել 20-րդ դարի արվեստի մեծագույն ուղղություններ»,- ասաց Վիգեն Ղազարյանը:
ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան