ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

voske-ciran
           Արտամրցութային ծրագիր
   «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց նաև այս տարվա արտամրցույթային ծրագրերը՝ մանրամասներ տալով Երևանյան պրեմիերաներ, Հարգանքի տուրք և Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ծրագրերի, ինչպես նաև փառատոնի բացման և փակման ֆիլմերի մասին:
    Փառատոնի ծրագրերում կներկայացվեն համաշխարհային հնչողություն ստացած մրցանակակիր ֆիլմեր,  մասնավորապես՝ Կաննից, Բեռլինից և Վենետիկից: Ընդհանուր առմամբ կցուցադրվի մոտ 200 ֆիլմ:

           Երևանյան պրեմիերաներ
    Իրենց երևանյան պրեմիերաները կունենան Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած Ջաֆար Փանահիի «Տաքսի»  (Իրան, 2015),  անվանի շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ի մրցանակակիր սև կատակերգությունը՝ «Աղավնին նստել էր ճյուղին՝ մտորելով կյանքի մասին» (Շվեդիա, Նորգեգիա, Ֆրանսիա, Գերմանիա, 2014) և ամերիկացի անկախ կինոգործիչ Ռոբ Նիլսոնի «Կամուրջ դեպի սահման» (ԱՄՆ, 2014) ֆիլմերը:

      Ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին
    Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ 12-րդ «Ոսկե ծիրան»-ի առանցքում կլինեն թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված երկու ծավալուն ծրագիր՝ «Մենք կանք» և «Այլևս երբեք»:

    Մենք կանք խորագրի ներքո կցուցադրվեն հայ և արտասահմանցի ռեժիսորների տարբեր ժամանակահատվածներում նկարահանված ֆիլմերը, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը:
1. «Հանդիպում ցուցահանդեսում», Ներսես Հովհաննիսյան, Հայաստան
2. «Ապրիլ», Վիգեն Չալդրանյան, (Հայաստան)
3. «Արարատ», Ատոմ Էգոյան, (Կանադա, Ֆրանսիա)
4. «Artmenians», Ռիկարդու Էշպիրիտու Սանտու, (Պորտուգալիա)
5. «Արյունակից եղբայրներ», Քես Սխափ, (Նիդեռլանդներ)
6. «Պոլիս», Էրիկ Նազարյան, (Թուրքիա)
7. «Երկունք», Ֆրունզե Դովլաթյան, (Հայաստան)
8. «Խավարում », Արա Երնջակյան, (Հայաստան)
9. «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը», Մայքլ Հակոբյան, (ԱՄՆ)
10.«Տատիկին դաջվածքները», Սյուզան Խարտալյան, (Շվեդիա)
11.«Homo Politicus», Հաջի Օրման, (Թուրքիա)
12. «Մխրճում կրակի մեջ», Համլետ Դուլյան, (Ռուսաստան)
13. «Նահապետ», Հենրիկ Մալյան, (Հայաստան)
14. «Կարոտ», Ֆրունզե Դովլաթյան, (Հայաստան)
15. «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը», Վրեժ Պետրոսյան, (Հայաստան)
16. «Մեր Ատլանտիսը», Արթուր Սուքիասյան, (Հայաստան, Ֆրանսիա, Թուրքիա)
17. «Երգը տարագրության մեջ», Նատալի Ռոսսետտի, Տուրի Ֆինոկկիառո, (Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա)
18.  «Գետը կարմրել էր», Մայքլ Հակոբյան, (ԱՄՆ)
19.  «Թուրքիա. ժառանգած լռություն», Աննա Բենժամեն, Գիյոմ Կլեր, (Ֆրանսիա)
20.  «Ձայներ լճից», Մայքլ Հակոբյան, (ԱՄՆ)
21.  «Մենք», Արտավազդ Փելեշյան, (Հայաստան)
22.  «Տղաս, ո՞ւր է Երփրատը», Ռուբեն Փաշինյան, (Հայաստան)
23.  «Փրկության քարտեզ», Արամ Շահբազյան, (Հայաստան)

   Այլևս երբեք
 ծրագիրը կանդրադառնա տարբեր ցեղասպանությունների մասին նկարահանված դասական և նոր շրջանի ֆիլմերին:
1. «Մարդն իր ժամանակի առաջ», Հենրի Չար, (ԱՄՆ)
2. «Կորչակ», Անջեյ Վայդա, (Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա)
3. «Մորգենթաու», Մաքս Լևկովիչ, (ԱՄՆ)
4. «Գիշեր և մշուշ», Ալեն Ռենե, (Ֆրանսիա)
5. «Մեր պետականությունը», Ալանիս Օբոմսավին, (Կանադա)
6. «Փյունիկ», Քրիստիան Փեցոլդ, (Գերմանիա)
7. «Ճչացողները», Կարլա Կարապետյան, (Մեծ Բրիտանիա)
8. «Սպանության գործողությունը», Ջոշուա Օփենհայմեր, (Դանիա)
9. «Լռության հայացքը», Ջոշուա Օփենհայմեր, (Դանիա)
10. «Անհետացած պատկերը», Ռիթհի Պան, (Ֆրանսիա, Կամբոջա)
11. «Մարգարտե կոճակը», Պատրիսիո Գուսման, (Ֆրանսիա, Չիլի, Իսպանիա)

      Հարգանքի տուրք
    Այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին: Ցուցադրություններ կլինեն` նվիրված Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի 90, Լևոն Աթոյանցի 85 և Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյաններին: Կցուցադրվեն Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք»  (Հայաստան, 1980), Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» (1964), օպերատոր Լևոն Աթոյանցի նկարահանած «Ավդոյի մեքենան» (1966), ինչպես նաև Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք»  (1988) ֆիլմերը: Հարգանքի տուրք կմատուցվի նաև անվանի բելառուս վավերագրող Վլադիմիր Դաշուկի պատվին և կցուցադրվի «Կյանքը, ինչպես որ կա» (2013) ֆիլմը:

        Հայեր՝ հայացք ներսից և դրսից
    Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների ֆիլմերին անդրադարձող ծրագիրը այս տարի ներառում է 26 ֆիլմ::

          Բացման և փակման ֆիլմեր
   «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի մեկնարկը կազդարարվի Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան)`  Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված «Խենթ պատմություն» (Ֆրանսիա, 2015) ֆիլմի ցուցադրությամբ:
Փառատոնը կեզրափակվի Համո Բեկնազարյանի «Նամուս»  (1925) ֆիլմով՝ նվիրված առաջին հայկական կինոնկարի իննսունամյա տարելիցին:

      Բանախոսներ՝
Արա Խանջյան՝ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի փոխտնօրեն
Տաթևիկ Մանուկյան` «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավար
Րաֆֆի Մովսիսյան`«Ոսկե ծիրան»-ի ՄԿՓ-ի ծրագրերի համադրող, կինոքննադատ
Վարդան Հակոբյան` ընտրող հանձնաժողովի անդամ
Արթուր Վարդիկյան` ընտրող հանձնաժողովի անդամ
 
   «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

    Մրցութային ֆիլմերի ծրագիրը տե՛ս այստեղ: