ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՀԵՏԱՔՆՆԻ ԼՈՐԿԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

LorcaAge21
Արգենտինայի դատարանը սկսել է հետաքննել իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մահվան հանգամանքները: Լորկան մահացել է 1936թ-ի փետրվարի 18-ին՝ իսպանական Գրանադա քաղաքում:

Դատավոր Մարիա Սերվինին նման որոշում է կայացրել ի պատասխան իսպանական Պատմական հիշողության վերականգնման ասոցիացիայի հարցման: «Դատական քննությունը կիրականացնի դատավոր Մարիա Սերվինը, ով զբաղվում է մարդկության դեմ հանցագործությունների քննությամբ»,- ասվում է Պատմական հիշողության վերականգնման ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Դատավոր Սերվինին արդեն հետաքննում է Իսպանիայում քաղաքացիական պատերազմի մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ Լորկայի մահվան հանգամանքները: Իսպանացի բանաստեղծը ձախ գաղափարների կողմնակից էր և աջակցում էր իսպանական հանրապետությանը: Նա իր հակառակորդների` ֆրանկիստների կողմից ձերբակալվել է Գրանադայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո:

Ենթադրաբար Լորկան գնդակահարվել է ֆրակոականների կողմից` իր ձերբակալության հաջորդ օրը: Նրա դին այդպես էլ չի հայտնաբերվել: