Արամ Պաչյանի նոր գիրքը շուտով

aram-pachyan
    «1-ին հայկական գրական գործակալության» և «Անտարես» մեդիա հոլդինգ գրահրատարակչության համագործակցությամբ շուտով լույս կտեսնի Արամ Պաչյանի երրորդ գիրքը` «Օվկիանոս» պատմվածքների և էսսեների ժողովածուն:
    «Ես գիտեմ, որ գրքերը հիմա որևէ ազդեցություն չունեն: Վեպը, պատմվածքը, էսսեն, դրանք վերջին վայրեր են, որտեղ հեղինակը հնարավորություն ունի պահպանելու առանձնության ազատությունը»,- ասում է երիտասարդ արձակագիրը:

    «Տերևներն ու կաղինները թափվել են:
    Մերկ ծառերն ավելի դուրեկան են, ավելի անպաճույճ:
    Էս մասը բանաստեղծական ստացվեց: Ցերեկը մի բաժակ թեքիլա եմ խմել, կիտրոնի եռանկյունով: Դու թեքիլա շատ էիր սիրում: Երբ գործից դուրս էինք եկել, ծարաված գազանի պես խմում էիր ու հորթային, բարի աչքերիդ մեջտեղատվություն էր սկսվում: Ես էլ տուն էի գնում, հանվում էի, նստում սեղանի առաջ, թուղթ ու գրիչ էի վերցնում ու քարանում: Մարմինս տաք էր: Մարմինս եռում էր: Մենք ձև էինք բռնում, ախպերս: Խմիչքն էր խաբում մեզ: Դու ձև էիր բռնում, որ կարևոր մեկն ես: Ես ձև էի բռնում, որ գրող եմ: Մենք ոգևորվում էինք: Մտածում էինք, ամեն ինչ լավ կլինի: Մտածում էինք, հույսը վերջում կմեռնի: Գործից դուրս էինք եկել ու Բաղրամյան փողոցով քայլելիս գոռում էինք. «Մենք հաղթեցինք աշխարհին»: Ինչ խնդալու էինք: Մտածում էինք, ուրիշ գործ կգտնենք: Մտածում էինք, մեր ապստամբությունը ողջ աշխարհի համար նոր կյանքի սկիզբ է: Մտածում էինք, մարդկության համար կարեւոր ենք: Մենք լրիվ կինոյի տղերքն էինք, Էդ: Դու, սովետի շրջանի ինտելիգենտի տեսքով, ես՝ չստացված Բոբ Դիլըն: Դուզանգում էիր, մայրիկիցդ էիր փող խնդրում, ես՝ հայրիկից: Մենք անինքնասեր էինք ու գիտեինք դրա մասին»:
                                        Արամ Պաչյան, հատված «Մենք հաղթեցինք աշխարհին» պատմվածքից