Արամ Հովհաննիսյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ Բեռնի Փառատոնի շրջանակներում

Aram Hovhannisyan
    Սեպտեմբերի 6-8-ը Բեռնում տեղի կունենա «Շվեյցարական նոր երաժշտության օրեր» 113-րդ փառատոնը (Journées de la création musicale suisse), որն այս տարի անցկացվում է Բեռնի Երաժշտական Փառատոնի շրջանակներում։ 
    Մի շարք համաշխարհային պրեմիերաների շարքում է Արամ Հովհաննիսյանի "Conditio sine qua non: en dialogues avec P.K." ստեղծագործությունը, որը կհնչի սեպտեմբերի 8-ին «Paul Klee» անսամբլի կատարմամբ (դիրիժոր՝ Կասպար Ցենդեր)։ Ստեղծագործությունը պատվիրված է Շվեյցարիայի Երաժիշտների Միության, «Paul Klee» անսամբլի և Pro Helvetia մշակութային ֆոնդի կողմից:

Ծրագրում՝
Յոհանն Սեբաստիան Բախ (1685-1750) "Kaffee-Kantate" BWV 211
Էլլիոտ Կարտեր (1908-2012) "Esprit rude – Esprit doux" (1985)
Արամ Հովհաննիսյան (1984) "Conditio sine qua non: en dialogues avec P.K." (2012-2013)
Ռիխարդ Շտրաուս (1864-1949) "Till Eulenspiegels lustige Streich" (op. 28, 1894-95, կամերային տարբերակ)

Ինֆորմացիոն կայքեր՝
համերգ՝ http://www.musikfestivalbern.ch/2013/Tagesprogramm/8_September_2013/Satire%E2%97%8F
փառատոն՝ http://www.musikfestivalbern.ch/
«Paul Klee» անսամբլ՝ http://ensemblepaulklee.jimdo.com/