ԱԽՄԱՏՈՎԱՆ ԿԱՐՈՂ ԷՐ 1966 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՍՏԱՆԱԼ

Anna-Axmatova
    1966 թվականին ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովան կարող էր ստանալ Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում հայտնի հեղինակներ Նելլի Զաքսի և Շմուել Ագնոնի փոխարեն:
    Այս մասին են վկայում Շվեդական ակադեմիայի կայքում հրապարակված փաստաթղթերը` գրում է Ռիա նովոստին:
    Զաքսը և Ագնոնը 1966-ին կիսել են մրցանակը: Ըստ կարգի՝ փաստաթղթերը գաղտնազերծվում են մրցանակը հանձնելուց 50 տարի անց:
    Նշվում է, որ հրապարակված փաստաթղթերի համաձայն` այդ տարի Նոբելյան մրցանակակիրներ կարող էին դառնալ մի քանի ռուսալեզու հեղինակ, այդ թվում` Ախմատովան, Կոնստանտին Պաուստովսկին և Վլադիմիր Նաբոկովը: