ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ՍՔԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ ՇԵՔՍՊԻՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

shakspeare-grave
    Անգլիական Էյվոնի Սթրաթֆորդ քաղաքում ռադարի օգնությամբ իրականացրել են գրող, դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի գերեզմանի սքանավորումը՝ ազդարարելով մեծ գրողի մահվան 400-րդ տարելիցը, հայտնում է BBC-ն։
    Նշվում է, որ քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում գտնվող Շեքսպիրի գերեզմանը երբեք պեղումների չի ենթարկվել: Իրականացվել է միայն սքանավորում` այն ուսումնասիրելու համար: Արդյունքները կհրապարակվեն առաջիկա մի քանի շաբաթի ընթացքում:    
    Ենթադրություն կա, որ գերեզմանների տակ կարող է լինել ընտանեկան դամբարան: Հետարքրիր է, արդյո՞ք սկանավորման արդյունքները ցույց կտան այլ իրեր՝ թաղված Շեքսպիրի հետ:
    Շեքսպիրի գերեզմանաքարին հետևյալ փորագրված է. «Ընկե՛ր, ի սեր Աստծու, մի՛ փորիր մասունքները այս հողի. ձեռք չտվողն օրհնյալ է դարեդար, և անիծյալ՝ իմ փոշուն դիպչողը»։